Երեւանի քաղաքապետարանում կառուցուածքային փոփոխութիւններ են<br /> կատարուել<br />


Երեւանի քաղաքապետարանում կառուցուածքային փոփոխութիւններ են
կատարուել

  • 21-01-2011 16:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի ավագանում յունվարի 21-ին գումարուած այս տարուայ առաջին արտահերթ նիստի օրակարգում, որը վարում էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանը, ընդգրկուած էր երկու հարց: Առաջին հարցը քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կառուցուածքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն էր: Անդրադառնալով փոփոխություններին, քաղաքապետը նշեց, որ գլխաւոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ, ով առաւելագոյնս կազատուի առօրեայ գործառոյթներից, որպէսզի կարողանայ ստեղծագործ աշխատել: Բացի այդ, արտաքին բարեկարգման գործառոյթները կանոնակարգելու նպատակով քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը կունենայ նաեւ գլխաւոր դիզայներ: Նախկին երեքի փոխարէն Երեւանի քաղաքապետն այսուհետ կունենայ չորս տեղակալ: Կատարուված կառուցուածքային փոփոխութիւնների համաձայն, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը կհամակարգի տրանսպորտի, քաղաքաշինութեան, հողի վերահսկողութեան, առեւտրի եւ սպասարկումների վարչութիւնները, ինչպէս նաեւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչութիւնը: «Վարչական շրջաններին որոշակի աշխատանքներ եւ գործառոյթներ ենք պատվիրակելու, որով աճելու են, համապատասխանաբար, նրանց իրաւունքներն ու պարտականութիւնները: Այժմ քննարկւում են այն հայտանիշները, որոնցով վարչական շրջանը ամէն ամիս հաշուէտւութիւն է տալու: Դրանց ամփոփումը, գնահատումը եւ յետագայում վարչական շրջանների աշխատանքի վարկանշումը կատարելու է այս բաժինը»,- պարզաբանեց քաղաքապետը: Կ.Կարապետեանը ներկայացրեց նաեւ միւս փոխքաղաքապետերի գործառոյթները: Նրանցից մէկը կհամակարգի կոմունալ տնտեսութեան, շինարարութեան եւ բարեկարգման, բնապահպանութեան, սոցիալական ապահովութեան ոլորտները, միւսը` կրթութեան, առողջապահութեան, մշակոյթի վարչութիւնները, երեխաների իրաւունքների պաշտպանութեան, սպորտի ու երիտասարդության բաժինները: Երկրորդ հարցը քաղաքապետի նոր տեղեկալի պաշտօնում Վահագն Առաքելեանի առաջադրումն էր: Նոր փոխքաղաքապետը կհամակարգի ֆինանսական հոսքերի, ակտիւների եւ գոյքի կառավարումը, ինչպէս նաեւ զարգացման եւ ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչութիւնը, որի գլխաւոր գործառոյթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների ներգրաւումն ու զբօսաշրջութեան խթանումն է: Աւագանուն ներկայացուեց նաեւ աշխատակազմի նորանշանակ քարտուղարի գործառոյթները, ըստ որի վերջինը համակարգելու է արտաքին կապերի ոլորտը, քարտուղարության, անձնակազմի կառավարման եւ Երեւանի աւագանու հետ աշխատանքների բաժինները: Որոշակի փոփոխութիւններ են կատարուել նաեւ վարչութիւնների լիազօրութիւնների մասով: Իրաւաբանական վարչութեան կառուցուածքը համալրուել է բնակիչների իրաւունքների եւ օրինական շահերի պաշտպանութեան նորաստեղծ բաժնով: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, աւագանու արտահերթ նիստի օրակարգային երկու հարցերն էլ հաստատուեցին միաձայն:
  -   Տնտեսութիւն