Հհ-ն` Հարաւային Կովկասի ամենախաղաղասէր երկիրը<br />


Հհ-ն` Հարաւային Կովկասի ամենախաղաղասէր երկիրը

  • 19-01-2011 12:59:35   | Հայաստան  |  Քաղաքական
Խաղաղասէր երկրների ինդեքսը 2010թ. Վերջերս լոյս տեսաւ հեղինակաւոր Տնտեսագիտութեան եւ խաղաղութեան ինստիտուտի եւ այլ փորձագիտական խմբերի եւ ,ուղեղային կ'ենտրոններիէ կողմից համատեղ պատրաստուած Խաղաղասէր երկրների վարկանիշաւորման (Global Peace Index) հերթական` 2010թ. զեկոյցը: Վարկանիշային հետազօտութեան գնահատականները հիմնւում են շուրջ 23 ցուցիչների վրայ, որոնք վերաբերում են ռազմական ծախսերին, հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւններին, մարդու իրաւունքների պաշտպանութեանը, գործարար միջավայրին, տեղեկատուութեան ազատութեանը, կոռուպցիայի մակարդակին: Հետազօտութեան փորձագիտական գնահատականների համաձայն, Հհ-ն ճանաչուել է Հարաւային Կովկասի ամենախաղաղասէր երկիրը: ՀՀ վարկանիշը զեկոյցում ներառուած 149 պետութիւնների շարքում զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի հարեւան պետութիւններից Հհ-ին անմիջապէս յաջորդում են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք զբաղեցնում են աղիւսակի համապատասխանաբար 119-րդ եւ 126-րդ դիրքերը: Հարաւային Կովկասի երկրներից ցածրագոյն` ոչ խաղաղասէր վարկանիշաւորումն արձանագրուել է Վրաստանի պարագայում, որը զեկոյցի 149 երկրների շարքում 142-րդ հորիզոնականում է: ՀՀ հարեւան երկրներից բաւական բարձր ցուցանիշ է արձանագրել Իրանը, որը զբաղեցնում է 104-րդ դիրքը: ՀՀ յարակից երկրներ (նշւում են նաեւ զեկոյցի լաւագոյն ու ցածրագոյն ցուցանիշները) Երկիր Դիրքը Նոր Զելանդիա 1 Իրան 104 ՀՀ 113 Ադրբեջան 119 Թուրքիայ 126 Վրաստան 142 Իրաք 149 Տնտեսագիտութեան եւ խաղաղութեան ինստիտուտ. «Նորավանք հիմնադրամ»
  -   Քաղաքական