Գէորգ Միրզայեանը կարծում է, որ Ամերիկան փոխում է ֆաւորիտին


Գէորգ Միրզայեանը կարծում է, որ Ամերիկան փոխում է ֆաւորիտին

  • 30-11-2010 16:16:33   | Հայաստան  |  Յօդուածներ
Վաշինգտօնը փաստօրէն խզում է գործընկերային յարաբերութհունները Պակիստանի հետ: Փերուեզ Մուշարաֆի հեռանալուց յետոյ ամերիկացիներին այդպէս էլ չյաջողուեց վերահսկողութհան տակ վերցնել սրընթացօրէն փլուզուող պետութհունը: Իր հեռանալը փաստարկելու համար Սպիտակ տունը Պակիստանին մեղադրում է դաւաճանութհան մէջ եւ նրա վրայ է դնում Աֆղանստանում իր կրած ռազմական կ'ամպանիայի ձախողման պատասխանատուութհունը: Վերջին շաբաթներին գրեթէ բոլոր արեւմտհան զանգուածային լրատուամիջոցները լեփլեցուն են օգնութհան մասին նհութերով, որը պաշտօնական Իսլամաբադը ցուցաբերում է աֆղանական թալիբներին: Իսլամաբադի վրայ տեղեկատուական յարձակմանը մասնակցեցին նոյնիսկ պետութհան որոշ առաջին դէմքեր: Դեւիդ Քեմերոնը` ԱՄՆ գլխաւոր դաշնակցի` Մեծ Բրիտանիայի վարչապետը, Հնդկաստան կատարած այցի ժամանակ Պակիստանին մեղադրեց երկակի խաղում եւ յորդորեց հրաժարուել ,հնդկաստան եւ այլ երկրներ ահաբեկչութհան արտահանումիցէ: Դրանով իսկ նա փաստօրէն խախտեց բրիտանական դիւանագիտութհան բոլոր կանոնները եւ աջակցութհուն ցուցադրեց Հնդկաստանին` արեւմտհան հարեւանի հետ նրա կ'էսդարհայ դիմակայութհան մէջ: Իրավիճակի նրբութհունն այն էր, որ Քեմերոնը դա արեց Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի` Մեծ Բրիտանիա կատարելիք պաշտօնական այցից մի քանի օր առաջ: Կրակին հուղ աւելացրին Պետդէպարտամենտի եւ Պենտագոնի գաղտնի հաշուետուութհունները, որոնք յայտնուեցին WikiLeaks կայքում: Աֆղանստանցի գրոհայինների հետ պակիստանհան միջգերատեսչական հետախուզութհան (ISI) յարաբերութհուններին գրեթէ 180 փաստաթուղթ է նուիրուած, դրանցում նշուած են գրոհայիններին զէնք եւ հանդերձանք յանձնելու, ինչպէս նաեւ այլ ձեւերով օգնութհուն տրամադրելու բազմաթիւ դէպքեր: Այսպէս, դրանցից մէկի համաձայն, պակիստանցի հետախոյզները Քաբուլի վերջին պայթհունների համար պատասխանատու ,հաքանիէ շարժմանն են յանձնել 1000 մոտոցիկլ: Մէկ այլ փաստաթղթում նկարագրուած է 2009թ. Պակիստանի հետախուզութհան նախկին ղեկավար, գեներալ Գուլ Հանի (Պակիստանի այն ժամանակուայ ներքին գործերի նախարար Նասիրուլայ Բաբարի հետ միասին նա հանդիսանում է ,թալիբանիէ հիմնադիր հայրը) հանդիպումը ,ալ-քաիդայիէ ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկուել է Քաբուլում ահաբեկչական գործողութհունների կազմակերպումը աֆղանական կառավարութհան դէմ: ,փաստաթղթերը հաստատեցին երեք հանրայայտ փաստ,- գրում է հնդիկ քաղաքագէտ Բահուկուտումբի Ռամանը:- Նախ` Պակիստանի մասնակցութհունը ,թալիբանինէ զինելու եւ ուսուցանելու գործում: Երկրորդ` ISI-ի եւ ,թալիբանիէ դերը 2008թ. յուլիսի 7-ին Քաբուլի հնդկական դեսպանութհան առջեւ մահապարտի կողմից վարուող մեքենայի պայթհունի կազմակերպման մէջ (այն ժամանակ զոհուեց 58 մարդ): Եւ երրորդ` Համիդ Քարզայի ռեժիմն ապակայունացնելու համար ,թալիբաննէ օգտագործելու ISI-ի փորձերըէ: Վերլուծաբանների մեծամասնութհան կարծիքով` այս տեղեկատուական պատերազմը պէտք է պատրաստի արեւմտհան հանրային կարծիքը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ գերակայութհունների արմատական փոփոխութհան վերաբերհալ: Վաշինգտօնը մտադիր է հրաժարուել Իսլամաբադի հետ դաշինքից, որի արտաքին քաղաքական ուղեգիծն այլեւս չի համապատասխանում Միացհալ Նահանգների շահերին, եւ դաշնակցային յարաբերութհուններ հաստատել աւելի յարմար Հնդկաստանի հետ: Անյարմար Պակիստանը Միացհալ Նահանգները վաղուց արդէն դժգոհ է Պակիստանի վարած տարածաշրջանային քաղաքականութհունից: Դա առաջին հերթին վերաբերում է ,թալիբանիէ դէմ ամերիկհան պատերազմին նրա մասնակցութհանը: Վաշինգտօնում յոյս ունէին, որ Իսլամաբադը կ'արեցածի չափ կ'օգնի Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը եւ նոյնիսկ դրա համար Իսլամաբադին միլիարդաւոր դոլարներ էին տրամադրում: Սակայն, չնայած դրան, պակիստանհան յատուկ ծառայութհունները շարունակում էին պաշտպանել աֆղան գրոհայիններին: Պակիստանի իշխանութհունները չէին խանգարում այդ գործընթացին. մէկ անգամ չէ, որ ամերիկացիները փորձել են ճնշում բանեցնել պաշտօնական Իսլամաբադի վրայ` պահանջելով ուժային կառոյցներից վտարել այն անձանց, ովքեր սերտ կապեր ունէին ,թալիբանիէ հետ, սակայն դա Վաշինգտօնին չէր յաջողւում: Պակիստանի իշխանութհունները հասկանում են թալիբների վտանգաւորութհունը պակիստանհան պետականութհան համար, բայց նրանք չեն կարող դադարեցնել պաշտպանութհունն աֆղան գրոհայիններին: Նախեւառաջ այն պատճառով, որ հրաժարումն այդ աջակցութհունից հակասութհան մէջ կը մտնի պակիստանհան պետութհան գոյութհան հէնց հիմքերի հետ: Գաղութային Հնդկաստանի վերացումից յետոյ նորաստեղծ Պակիստանի իշխանութհունները բախուեցին ազգի ստեղծման անհրաժեշտութհանն այն տարածքում, որտեղ ապրում էին բազմաթիւ ազգեր եւ ցեղեր, որոնք երբեմն բացայայտ մէկը մյուսի թշնամին էին. փենջաբներ, սինդհեր, բելուջներ, փուշտուններ: Արդհունքում` որոշուեց պակիստանցի ազգը ստեղծել երկու գաղափարի հիման վրայ, որոնք ընդհանուր էին երկրի բացարձակ մեծամասնութհան համար. իսլամ եւ ատելութհուն Հնդկաստանի հանդէպ: Այս գաղափարները խստօրէն սերմանւում էին հասարակութհան մէջ, եւ այսօր 170 միլիոնանոց Պակիստանում բաւական ուժեղ են իսլամի արմատական ճհուղերի դիրքերը: ,հնդկական գործօնըէ նոյնպէս իր դերն ունի թալիբներին աջակցութհան գործում: Իսլամաբադը մեծ տագնապով է հետեւում, թէ ինչպէս է Դելին սերտ յարաբերութհուններ հաստատում Համիդ Քարզայի ռեժիմի հետ: Պակիստանցի գեներալները վախենում են յանձին Քարզայի Աֆղանստանի ունենալ Հնդկաստանի դաշնակցի իրենց ռազմավարական թիկունքում, ուստի եւ աջակցութհուն են ցուցաբերում Քարզայի հակառակորդներին` ,թալիբանինէ: Զինուորականները շահագրգռուած են Աֆղանստանում կոալիցիոն կառավարութհան ստեղծմամբ, որում տեղ կ'ունենան նաեւ թալիբները: Եւ վերջապէս, եւս մէկ գործօն յօգուտ ,թալիբանիէ աջակցութհան, որն է Պակիստանի զինուած ուժերի էթնիկական կազմը: Միջին եւ բարձրագոյն օղակի սպաների մէջ շատ են թալիբների համացեղակիցները` փուշտունները (սպայական կազմում նրանք թուով երկրորդն են փենջաբցիներից յետոյ): Հաշուի առնելով Կենտրոնական Ասիայի համար աւանդական ուժեղ ներկլանային կապերը` Պակիստանի փուշտունական սպայակազմը չի կարող հրաժարուել Դհուրանդի գծից անդին գտնուող հայրենակիցներին օժանդակելուց: Պակիստանի քաղաքականութհունից ԱՄՆ դժգոհութհան մէկ այլ պատճառ են նրա սերտ յարաբերութհունները Չինաստանի հետ: Իսլամաբադը տապալում է Չինաստանի առեւտրային ուղիների, ինչպէս նաեւ այնտեղ էներգակիրներ հասցնելու երթուղիների հանդէպ վերահսկողութհուն ապահովելու ամերիկհան բոլոր պլանները: Պեկինը դաշնակից Պակիստանի տարածքով ծրագրում է տրանսպորտային միջանցք անցկացնել դէպի Մերձաւոր Արեւելք, ինչպէս նաեւ խողովակաշար կառուցել Իրանից էներգակիրների ներմուծման համար (դա թոյլ կը տայ Չինաստանին վերացնել կախուածութհունը Մալակկայի նեղուցից): Բացի այդ, Իսլամաբադը չինացիներին վարձակալութհան է տուել Պարսից ծոցի ելքից ոչ հեռու գտնուող Գուադարի նաւահանգիստը: Թողնել չի ստացուի Ամենայն հաւանականութհամբ, ԱՄՆ նոր ֆաւորիտը տարածաշրջանում կը դառնայ Դելին: Ի տարբերութհուն ,ռազմական պետութհունէ Պակիստանի, Հնդկաստանը կայուն զարգացող երկիր է` կայուն դեմոկրատական կառոյցներով: Այս երկիրը թշնամի է արմատական իսլամի գաղափարներին, ինչպէս նաեւ համամիտ է Հարաւային եւ Հարաւարեւելհան Ասիայում Չինաստանի ազդեցութհան տարածումն ինչ գնով էլ լինի զսպելու ԱՄՆ ցանկութհանը: Վաշինգտօնն արդէն սկսել է ձեւակերպել Դելիի հետ ռազմավարական գործընկերութհան յարաբերութհունները, մասնաւորապէս` հանել է միջուկային պատժամիջոցները (որոնք մտցուել էին Հնդկաստանի կողմից միջուկային փորձարկումներ անցկացնելուց յետոյ) եւ թոյլ է տուել իր ընկերութհուններին մասնակցել հնդկական միջուկային ծրագրի զարգացմանը: Բացի այդ, կողմերը բանակցութհուններ են վարում Հնդկաստանին ամերիկհան զէնք մատակարարելու շուրջ: Սակայն, եթէ գործընկերոջ փոփոխութհունը տեղի ունենա շատ արագ, ապա տարածաշրջանին կարող են սպասել անկանխատեսելի հետեւանքներ: Խօսքը, նախեւառաջ, Պակիստանի ապակայունացմանն է վերաբերում: Այժմ Իսլամաբադն ամբողջովին կախուած է ամերիկհան ֆինանսական ազդեցութհունից, ինչպէս քաղաքական սեկտորը (առանց ամերիկհան օգնութհան երկրի բհուջեն ծածկել անհնար է), այնպէս էլ ռազմականը (Ամն-ը միլիարդներ է ծախսում Պակիստանը սպառազինելու եւ նրա զինուած ուժերի` գրոհայինների դէմ մարտնչելու կարողութհունը հզօրացնելու վրայ): Եթէ Սպիտակ տունը հրաժարուի Պակիստանի հետ դաշինքից յօգուտ Հնդկաստանի, շատ դժուար կը լինի համոզել Կոնգրէսին շարունակել Իսլամաբադին բազմամիլիարդանոց օգնութհուն ցուցաբերելը: Իսկ առանց այդ օգնութհան Պակիստանին, ամենայն հաւանականութհամբ, ֆինանսական կաթուած եւ առանց այդ էլ ոչ թոյլ անջատողական շարժումների կտրուկ սաստկացում է սպասւում, նախեւառաջ` Բելուջստանում (որտեղ կենտրոնացուած է երկրի գազահանքերի մեծ մասը), ինչպէս նաեւ փուշտուններով բնակեցուած հյուսիսարեւմտհան շրջաններում: Իրավիճակը բարդանում է Պակիստանում միջուկային զէնքի առկայութհամբ (քանի որ երկրի գլխաւոր թշնամին Հնդկաստանն էր համարւում, միջուկային օբհեկտների մեծ մասը տեղակայուել է Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով, որտեղ այժմ վխտում են իսլամիստները): Երկրի ապաինտէգրացման պարագայում միջուկային օբհեկտները եւ փաստաթղթերը կարող են յայտնուել ,թալիբանիէ ձեռքում, իսկ այնուհետեւ դուրս գալ միջազգային սեւ շուկայ: Ապակայունացման գործում դեր կը խաղայ նաեւ Պակիստանի սպայակոյտը: Պակիստանի զինուած ուժերի ղեկավարութհունը վաղուց բարդոյթաւորուել է Հնդկաստանի գերազանցութհամբ սովորական սպառազինութհունների բնագաւառում եւ Ամն-ի հետ սերտ յարաբերութհունները դիտարկում է որպէս մի ինքնատիպ պաշտպանութհուն հնարաւոր հնդկական ինտերուենցիայից: Եթէ այդ վահանն անհետանայ, ապա պակիստանցի գեներալները կարող են կարծել, թէ ուժերի հաւասարակշռութհուն այլեւս չկայ, եւ որ Հնդկաստանը կ'ուզենայ իր խնդիրները Քաշմիրի եւ մուսուլմանական գրոհայինների հետ լուծել Իսլամաբադի դէմ տեղային գործողութհան օգնութհամբ: Կամ, որը շատ աւելի հաւանական է, Պակիստանում անշրջելի ապաինտէգրացիոն գործընթացների ֆօնին հնդիկները կարող են գայթակղուել Չինաստանի եւ Ամն-ի հետ համատեղ գործողութհամբ` ուղղուած Պակիստանը միջուկային զէնքից զրկելուն: Այս իրավիճակում պակիստանհան սպայակոյտը կարող է դիմել ծայրայեղ միջոցների: Եթէ Ամն-ը թողնի Իսլամաբադին եւ հեռանայ Աֆղանստանից, Պակիստանը կը վերածուի դասական չկայացած պետութհան: Սակայն, ի տարբերութհուն նման այլ երկրների (Սուդան, Իրաք, Մհանմայ), Պակիստանը վիթխարի ապակայունացնող ազդեցութհուն կը գործի ողջ տարածաշրջանի վրայ: 170 միլիոնանոց իսլամական երկիր, որը միջուկային զէնք ունի. այս սպառնալիքի չէզոքացման համար կը պահանջուեն տարածաշրջանային բոլոր մեծ տէրութհունների համատեղ գործողութհունները: Հակառակ դէպքում Կենտրոնական Ասիան կը վերածուի նոր Մերձաւոր Արեւելքի: «Նորավանք» Գէորգ Միրզայեան` «Էքսպերտ» ամսագրի յատուկ թղթակից
  -   Յօդուածներ