Գեւորգ Միրզայանը կարծում է, որ Ամերիկան փոխում է ֆավորիտին


Գեւորգ Միրզայանը կարծում է, որ Ամերիկան փոխում է ֆավորիտին

  • 30-11-2010 16:16:33   | Հայաստան  |  Վերլուծություն
Վաշինգտոնը փաստորեն խզում է գործընկերային հարաբերությունները Պակիստանի հետ: Փերվեզ Մուշարաֆի հեռանալուց հետո ամերիկացիներին այդպես էլ չհաջողվեց վերահսկողության տակ վերցնել սրընթացորեն փլուզվող պետությունը: Իր հեռանալը փաստարկելու համար Սպիտակ տունը Պակիստանին մեղադրում է դավաճանության մեջ եւ նրա վրա է դնում Աֆղանստանում իր կրած ռազմական կամպանիայի ձախողման պատասխանատվությունը: Վերջին շաբաթներին գրեթե բոլոր արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները լեփլեցուն են օգնության մասին նյութերով, որը պաշտոնական Իսլամաբադը ցուցաբերում է աֆղանական թալիբներին: Իսլամաբադի վրա տեղեկատվական հարձակմանը մասնակցեցին նույնիսկ պետության որոշ առաջին դեմքեր: Դեւիդ Քեմերոնը` ԱՄՆ գլխավոր դաշնակցի` Մեծ Բրիտանիայի վարչապետը, Հնդկաստան կատարած այցի ժամանակ Պակիստանին մեղադրեց երկակի խաղում եւ հորդորեց հրաժարվել ,Հնդկաստան եւ այլ երկրներ ահաբեկչության արտահանումիցե: Դրանով իսկ նա փաստորեն խախտեց բրիտանական դիվանագիտության բոլոր կանոնները եւ աջակցություն ցուցադրեց Հնդկաստանին` արեւմտյան հարեւանի հետ նրա կեսդարյա դիմակայության մեջ: Իրավիճակի նրբությունն այն էր, որ Քեմերոնը դա արեց Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի` Մեծ Բրիտանիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ: Կրակին յուղ ավելացրին Պետդեպարտամենտի եւ Պենտագոնի գաղտնի հաշվետվությունները, որոնք հայտնվեցին WikiLeaks կայքում: Աֆղանստանցի գրոհայինների հետ պակիստանյան միջգերատեսչական հետախուզության (ISI) հարաբերություններին գրեթե 180 փաստաթուղթ է նվիրված, դրանցում նշված են գրոհայիններին զենք եւ հանդերձանք հանձնելու, ինչպես նաեւ այլ ձեւերով օգնություն տրամադրելու բազմաթիվ դեպքեր: Այսպես, դրանցից մեկի համաձայն, պակիստանցի հետախույզները Քաբուլի վերջին պայթյունների համար պատասխանատու ,Հաքանիե շարժմանն են հանձնել 1000 մոտոցիկլ: Մեկ այլ փաստաթղթում նկարագրված է 2009թ. Պակիստանի հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Գուլ Հանի (Պակիստանի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Նասիրուլա Բաբարի հետ միասին նա հանդիսանում է ,Թալիբանիե հիմնադիր հայրը) հանդիպումը ,Ալ-Քաիդայիե ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է Քաբուլում ահաբեկչական գործողությունների կազմակերպումը աֆղանական կառավարության դեմ: ,Փաստաթղթերը հաստատեցին երեք հանրահայտ փաստ,- գրում է հնդիկ քաղաքագետ Բահուկուտումբի Ռամանը:- Նախ` Պակիստանի մասնակցությունը ,Թալիբանինե զինելու եւ ուսուցանելու գործում: Երկրորդ` ISI-ի եւ ,Թալիբանիե դերը 2008թ. հուլիսի 7-ին Քաբուլի հնդկական դեսպանության առջեւ մահապարտի կողմից վարվող մեքենայի պայթյունի կազմակերպման մեջ (այն ժամանակ զոհվեց 58 մարդ): Եվ երրորդ` Համիդ Քարզայի ռեժիմն ապակայունացնելու համար ,Թալիբաննե օգտագործելու ISI-ի փորձերըե: Վերլուծաբանների մեծամասնության կարծիքով` այս տեղեկատվական պատերազմը պետք է պատրաստի արեւմտյան հանրային կարծիքը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ գերակայությունների արմատական փոփոխության վերաբերյալ: Վաշինգտոնը մտադիր է հրաժարվել Իսլամաբադի հետ դաշինքից, որի արտաքին քաղաքական ուղեգիծն այլեւս չի համապատասխանում Միացյալ Նահանգների շահերին, եւ դաշնակցային հարաբերություններ հաստատել ավելի հարմար Հնդկաստանի հետ: Անհարմար Պակիստանը Միացյալ Նահանգները վաղուց արդեն դժգոհ է Պակիստանի վարած տարածաշրջանային քաղաքականությունից: Դա առաջին հերթին վերաբերում է ,Թալիբանիե դեմ ամերիկյան պատերազմին նրա մասնակցությանը: Վաշինգտոնում հույս ունեին, որ Իսլամաբադը կարեցածի չափ կօգնի Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը եւ նույնիսկ դրա համար Իսլամաբադին միլիարդավոր դոլարներ էին տրամադրում: Սակայն, չնայած դրան, պակիստանյան հատուկ ծառայությունները շարունակում էին պաշտպանել աֆղան գրոհայիններին: Պակիստանի իշխանությունները չէին խանգարում այդ գործընթացին. մեկ անգամ չէ, որ ամերիկացիները փորձել են ճնշում բանեցնել պաշտոնական Իսլամաբադի վրա` պահանջելով ուժային կառույցներից վտարել այն անձանց, ովքեր սերտ կապեր ունեին ,Թալիբանիե հետ, սակայն դա Վաշինգտոնին չէր հաջողվում: Պակիստանի իշխանությունները հասկանում են թալիբների վտանգավորությունը պակիստանյան պետականության համար, բայց նրանք չեն կարող դադարեցնել պաշտպանությունն աֆղան գրոհայիններին: Նախեւառաջ այն պատճառով, որ հրաժարումն այդ աջակցությունից հակասության մեջ կմտնի պակիստանյան պետության գոյության հենց հիմքերի հետ: Գաղութային Հնդկաստանի վերացումից հետո նորաստեղծ Պակիստանի իշխանությունները բախվեցին ազգի ստեղծման անհրաժեշտությանն այն տարածքում, որտեղ ապրում էին բազմաթիվ ազգեր եւ ցեղեր, որոնք երբեմն բացահայտ մեկը մյուսի թշնամին էին. փենջաբներ, սինդհեր, բելուջներ, փուշտուններ: Արդյունքում` որոշվեց պակիստանցի ազգը ստեղծել երկու գաղափարի հիման վրա, որոնք ընդհանուր էին երկրի բացարձակ մեծամասնության համար. իսլամ եւ ատելություն Հնդկաստանի հանդեպ: Այս գաղափարները խստորեն սերմանվում էին հասարակության մեջ, եւ այսօր 170 միլիոնանոց Պակիստանում բավական ուժեղ են իսլամի արմատական ճյուղերի դիրքերը: ,Հնդկական գործոնըե նույնպես իր դերն ունի թալիբներին աջակցության գործում: Իսլամաբադը մեծ տագնապով է հետեւում, թե ինչպես է Դելին սերտ հարաբերություններ հաստատում Համիդ Քարզայի ռեժիմի հետ: Պակիստանցի գեներալները վախենում են հանձին Քարզայի Աֆղանստանի ունենալ Հնդկաստանի դաշնակցի իրենց ռազմավարական թիկունքում, ուստի եւ աջակցություն են ցուցաբերում Քարզայի հակառակորդներին` ,Թալիբանինե: Զինվորականները շահագրգռված են Աֆղանստանում կոալիցիոն կառավարության ստեղծմամբ, որում տեղ կունենան նաեւ թալիբները: Եվ վերջապես, եւս մեկ գործոն հօգուտ ,Թալիբանիե աջակցության, որն է Պակիստանի զինված ուժերի էթնիկական կազմը: Միջին եւ բարձրագույն օղակի սպաների մեջ շատ են թալիբների համացեղակիցները` փուշտունները (սպայական կազմում նրանք թվով երկրորդն են փենջաբցիներից հետո): Հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի համար ավանդական ուժեղ ներկլանային կապերը` Պակիստանի փուշտունական սպայակազմը չի կարող հրաժարվել Դյուրանդի գծից անդին գտնվող հայրենակիցներին օժանդակելուց: Պակիստանի քաղաքականությունից ԱՄՆ դժգոհության մեկ այլ պատճառ են նրա սերտ հարաբերությունները Չինաստանի հետ: Իսլամաբադը տապալում է Չինաստանի առեւտրային ուղիների, ինչպես նաեւ այնտեղ էներգակիրներ հասցնելու երթուղիների հանդեպ վերահսկողություն ապահովելու ամերիկյան բոլոր պլանները: Պեկինը դաշնակից Պակիստանի տարածքով ծրագրում է տրանսպորտային միջանցք անցկացնել դեպի Մերձավոր Արեւելք, ինչպես նաեւ խողովակաշար կառուցել Իրանից էներգակիրների ներմուծման համար (դա թույլ կտա Չինաստանին վերացնել կախվածությունը Մալակկայի նեղուցից): Բացի այդ, Իսլամաբադը չինացիներին վարձակալության է տվել Պարսից ծոցի ելքից ոչ հեռու գտնվող Գվադարի նավահանգիստը: Թողնել չի ստացվի Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նոր ֆավորիտը տարածաշրջանում կդառնա Դելին: Ի տարբերություն ,ռազմական պետությունե Պակիստանի, Հնդկաստանը կայուն զարգացող երկիր է` կայուն դեմոկրատական կառույցներով: Այս երկիրը թշնամի է արմատական իսլամի գաղափարներին, ինչպես նաեւ համամիտ է Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում Չինաստանի ազդեցության տարածումն ինչ գնով էլ լինի զսպելու ԱՄՆ ցանկությանը: Վաշինգտոնն արդեն սկսել է ձեւակերպել Դելիի հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունները, մասնավորապես` հանել է միջուկային պատժամիջոցները (որոնք մտցվել էին Հնդկաստանի կողմից միջուկային փորձարկումներ անցկացնելուց հետո) եւ թույլ է տվել իր ընկերություններին մասնակցել հնդկական միջուկային ծրագրի զարգացմանը: Բացի այդ, կողմերը բանակցություններ են վարում Հնդկաստանին ամերիկյան զենք մատակարարելու շուրջ: Սակայն, եթե գործընկերոջ փոփոխությունը տեղի ունենա շատ արագ, ապա տարածաշրջանին կարող են սպասել անկանխատեսելի հետեւանքներ: Խոսքը, նախեւառաջ, Պակիստանի ապակայունացմանն է վերաբերում: Այժմ Իսլամաբադն ամբողջովին կախված է ամերիկյան ֆինանսական ազդեցությունից, ինչպես քաղաքական սեկտորը (առանց ամերիկյան օգնության երկրի բյուջեն ծածկել անհնար է), այնպես էլ ռազմականը (ԱՄՆ-ը միլիարդներ է ծախսում Պակիստանը սպառազինելու եւ նրա զինված ուժերի` գրոհայինների դեմ մարտնչելու կարողությունը հզորացնելու վրա): Եթե Սպիտակ տունը հրաժարվի Պակիստանի հետ դաշինքից հօգուտ Հնդկաստանի, շատ դժվար կլինի համոզել Կոնգրեսին շարունակել Իսլամաբադին բազմամիլիարդանոց օգնություն ցուցաբերելը: Իսկ առանց այդ օգնության Պակիստանին, ամենայն հավանականությամբ, ֆինանսական կաթված եւ առանց այդ էլ ոչ թույլ անջատողական շարժումների կտրուկ սաստկացում է սպասվում, նախեւառաջ` Բելուջստանում (որտեղ կենտրոնացված է երկրի գազահանքերի մեծ մասը), ինչպես նաեւ փուշտուններով բնակեցված հյուսիսարեւմտյան շրջաններում: Իրավիճակը բարդանում է Պակիստանում միջուկային զենքի առկայությամբ (քանի որ երկրի գլխավոր թշնամին Հնդկաստանն էր համարվում, միջուկային օբյեկտների մեծ մասը տեղակայվել է Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով, որտեղ այժմ վխտում են իսլամիստները): Երկրի ապաինտեգրացման պարագայում միջուկային օբյեկտները եւ փաստաթղթերը կարող են հայտնվել ,Թալիբանիե ձեռքում, իսկ այնուհետեւ դուրս գալ միջազգային սեւ շուկա: Ապակայունացման գործում դեր կխաղա նաեւ Պակիստանի սպայակույտը: Պակիստանի զինված ուժերի ղեկավարությունը վաղուց բարդույթավորվել է Հնդկաստանի գերազանցությամբ սովորական սպառազինությունների բնագավառում եւ ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունները դիտարկում է որպես մի ինքնատիպ պաշտպանություն հնարավոր հնդկական ինտերվենցիայից: Եթե այդ վահանն անհետանա, ապա պակիստանցի գեներալները կարող են կարծել, թե ուժերի հավասարակշռություն այլեւս չկա, եւ որ Հնդկաստանը կուզենա իր խնդիրները Քաշմիրի եւ մուսուլմանական գրոհայինների հետ լուծել Իսլամաբադի դեմ տեղային գործողության օգնությամբ: Կամ, որը շատ ավելի հավանական է, Պակիստանում անշրջելի ապաինտեգրացիոն գործընթացների ֆոնին հնդիկները կարող են գայթակղվել Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ գործողությամբ` ուղղված Պակիստանը միջուկային զենքից զրկելուն: Այս իրավիճակում պակիստանյան սպայակույտը կարող է դիմել ծայրահեղ միջոցների: Եթե ԱՄՆ-ը թողնի Իսլամաբադին եւ հեռանա Աֆղանստանից, Պակիստանը կվերածվի դասական չկայացած պետության: Սակայն, ի տարբերություն նման այլ երկրների (Սուդան, Իրաք, Մյանմա), Պակիստանը վիթխարի ապակայունացնող ազդեցություն կգործի ողջ տարածաշրջանի վրա: 170 միլիոնանոց իսլամական երկիր, որը միջուկային զենք ունի. այս սպառնալիքի չեզոքացման համար կպահանջվեն տարածաշրջանային բոլոր մեծ տերությունների համատեղ գործողությունները: Հակառակ դեպքում Կենտրոնական Ասիան կվերածվի նոր Մերձավոր Արեւելքի: «Նորավանք» Գեւորգ Միրզայան` «Էքսպերտ» ամսագրի հատուկ թղթակից
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play