ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանը Մարտի 17-ին կմեկնի<br /> Ռուսաստանի Դաշնութիւն<br />


ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանը Մարտի 17-ին կմեկնի
Ռուսաստանի Դաշնութիւն

  • 16-03-2010 15:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Դաշնութեան Անվտանգութեան խորհրդի քարտուղար Նկոլայ Պատրուշեւի հրաւէրով մարտի 17-ին Մոսկուա կմեկնի Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղարները կքննարկեն անվտանգութեան ոլորտում երկկողմ համագործակցութեան հեռանկարները: Նախատեսւում է Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգութեան խորհուրդների միջեւ համագործակցութեան մասին պայմանագրի ստորագրում: Ըստ ՀՀ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենեակի հաղորդագրութեան, Ա.Բաղդասարեանը կհանդիպի նաեւ ՌԴ-ի փոխվարչապետ Սերգեյ Իւանովի, ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ-ի Թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան վերահսկողութեան դաշնային ծառայութեան տնօրէն Վիկտոր Իւանովի, ՀԱՊԿ-ի Ռազմատնտեսական համագործակցութեան միջպետական յանձնաժողովի Գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի ռազմաարդյունաբերողների միութեան նախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի հետ: Նախատեսւում է հանդիպում ՌԴ-Բելառուս «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավարութեան հետ:
  -   Քաղաքական