ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Մարտի 17-ին կմեկնի<br /> Ռուսաստանի Դաշնություն<br />


ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Մարտի 17-ին կմեկնի
Ռուսաստանի Դաշնություն

  • 16-03-2010 15:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նկոլայ Պատրուշեւի հրավերով մարտի 17-ին Մոսկվա կմեկնի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարները կքննարկեն անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագրի ստորագրում: Ըստ ՀՀ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդագրության, Ա.Բաղդասարյանը կհանդիպի նաեւ ՌԴ-ի փոխվարչապետ Սերգեյ Իվանովի, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ-ի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի, ՀԱՊԿ-ի Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի Գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի ռազմաարդյունաբերողների միության նախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի հետ: Նախատեսվում է հանդիպում ՌԴ-Բելառուս «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավարության հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play