Ադրբեջանից Հայաստանի տարածք է ներխուժել 5-6 հոգանոց<br /> դիվերսիոն խումբ. նրանցից ոմանք զոհուել են, ոմանց յաջողուել է փախչել<br />


Ադրբեջանից Հայաստանի տարածք է ներխուժել 5-6 հոգանոց
դիվերսիոն խումբ. նրանցից ոմանք զոհուել են, ոմանց յաջողուել է փախչել

  • 05-03-2010 18:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 3-ի լոյս 4-ի գիշերը ՀՀ Տաւուշի մարզի Կոթի գիւղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինուած դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղուել է նաեւ աւազակային գործողութիւններով եւ անասնագողությամբ: Այս մասին յայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Ըստ նոյն աղբիւրի, հայկական կողմի ձեռնարկած յատուկ միջոցառումների արդիւնքում խումբը վնասազերծուել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մէկ դիակ գտնւում է հայկական տարածքում, ծանր վիրաւորուած եւս մէկ դիվերսանտ մահացել է հիւանդանոց տեղափոխելու ճանապարհին, մէկ այլ դիակ ենթադրաբար գտնւում է չէզոք գօտում: Դիվերսիոն խմբի վիրաւոր միւս անդամներին յաջողուել է փախչել եւ անցնել սահմանը: Հայկական կողմից զոհեր եւ վիրաւորներ չկան:
  -   Քաղաքական