Ադրբեջանից Հայաստանի տարածք է ներխուժել 5-6 հոգանոց<br /> դիվերսիոն խումբ. նրանցից ոմանք զոհվել են, ոմանց հաջողվել է փախչել<br />


Ադրբեջանից Հայաստանի տարածք է ներխուժել 5-6 հոգանոց
դիվերսիոն խումբ. նրանցից ոմանք զոհվել են, ոմանց հաջողվել է փախչել

  • 05-03-2010 18:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաեւ ավազակային գործողություններով եւ անասնագողությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ նույն աղբյուրի, հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված եւս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում է չեզոք գոտում: Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել եւ անցնել սահմանը: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play