Ադրբեջանը չի պատրաստւում ղարաբաղեան խնդիրը լուծել<br /> քաղաքակիրթ ճանապարհով,- ասում է Արամ Սաֆարեանը<br />


Ադրբեջանը չի պատրաստւում ղարաբաղեան խնդիրը լուծել
քաղաքակիրթ ճանապարհով,- ասում է Արամ Սաֆարեանը

  • 01-03-2010 15:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին Ադրբեջանն ուժեղացրել է հակահայկական քարոզչությունը եւ առիթը բաց չի թողնում Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամբիոնից Հայաստանին որպէս ագրեսոր ներկայացնելու համար: Այսպիսի յայտարարութիւն արեց ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութեան անդամ, ՀՀ Ազգային Ժողովի «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը մարտի 1-ի ասուլիսում: Նրա խօսքերով, բանակցութիւններ վարող եւ հակամարտութեան կարգաւորման փոխհամաձայնեցված տարբերակի ձգտող երկիրը չպէտք է սրի իրավիճակը եւ ազգամիջեան թշնամանք հրահրի: Սակայն Ադրբեջանը, ինչպէս եզրակացրեց Ա.Սաֆարեանը, իր պահուածքով ապացուցում է, որ չի պատրաստւում ղարաբաղեան խնդիրը լուծել քաղաքակիրթ ճանապարհով եւ ուզում է վերսկսել ռազմական գործողութիւնները: Սակայն, ըստ ԲՀԿ-ական գործչի, ԵԽԽՎ-ի պատգամաւորների ճնշող մեծամասնութիւնը կարծում է, որ խնդիրը պատերազմով չի կարող լուծուել: Ա.Սաֆարեանը նշեց նաեւ, որ ԵԽԽՎ-ի վերջին` ձմեռային, նստաշրջանում ի պատասխան Ադրբեջանի պատուիրակների այն պնդումների, թէ Ղարաբաղում մայիսի 23-ին սպասւող խորհրդարանական ընտրություններն անօրինական են, ինքը ԵԽԽՎ պատգամաւորներին առաջարկել է ընտրութիւնների ժամանակ դիտորդական առաքելութեամբ այցելել Ղարաբաղ, եւ յետոյ միայն եզրակացութիւններ անել:
  -   Քաղաքական