Ադրբեջանը չի պատրաստվում ղարաբաղյան խնդիրը լուծել<br /> քաղաքակիրթ ճանապարհով,- ասում է Արամ Սաֆարյանը<br />


Ադրբեջանը չի պատրաստվում ղարաբաղյան խնդիրը լուծել
քաղաքակիրթ ճանապարհով,- ասում է Արամ Սաֆարյանը

  • 01-03-2010 15:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին Ադրբեջանն ուժեղացրել է հակահայկական քարոզչությունը եւ առիթը բաց չի թողնում Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամբիոնից Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելու համար: Այսպիսի հայտարարություն արեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մարտի 1-ի ասուլիսում: Նրա խոսքերով, բանակցություններ վարող եւ հակամարտության կարգավորման փոխհամաձայնեցված տարբերակի ձգտող երկիրը չպետք է սրի իրավիճակը եւ ազգամիջյան թշնամանք հրահրի: Սակայն Ադրբեջանը, ինչպես եզրակացրեց Ա.Սաֆարյանը, իր պահվածքով ապացուցում է, որ չի պատրաստվում ղարաբաղյան խնդիրը լուծել քաղաքակիրթ ճանապարհով եւ ուզում է վերսկսել ռազմական գործողությունները: Սակայն, ըստ ԲՀԿ-ական գործչի, ԵԽԽՎ-ի պատգամավորների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ խնդիրը պատերազմով չի կարող լուծվել: Ա.Սաֆարյանը նշեց նաեւ, որ ԵԽԽՎ-ի վերջին` ձմեռային, նստաշրջանում ի պատասխան Ադրբեջանի պատվիրակների այն պնդումների, թե Ղարաբաղում մայիսի 23-ին սպասվող խորհրդարանական ընտրություններն անօրինական են, ինքը ԵԽԽՎ պատգամավորներին առաջարկել է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ այցելել Ղարաբաղ, եւ հետո միայն եզրակացություններ անել:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play