Տնտմրցակցության պաշտպանութեան պետյանձնաժողովը մերժել է<br /> «Ամիկուսի» վարչական բողոքը<br />


Տնտմրցակցության պաշտպանութեան պետյանձնաժողովը մերժել է
«Ամիկուսի» վարչական բողոքը

  • 16-02-2010 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի փետրուարի 16-ի նիստում քննարկուել է դեղորայքի շուկայում գործող «Ամիկուս» ընկերութեան վարչական բողոքը` հակամրցակցային համաձայնութեան համար տուգանքի որոշումն ընկերութեան մասով ուժը կորցրած ճանաչելու մասին: «Ամիկուսը» յանձնաժողովի որոշմամբ տուգանվել է իր նախորդ տարուայ հասոյթի 2 տոկոսի չափով` մօտ 18,4 միլիոն դրամով: Տուգանքն ընկերութեան նկատմամբ կիրառուել է` նախորդ տարուայ սեպտեմբեր-նոյեմբերին հակամրցակցային համաձայնութեան արդիւնքում միաժամանակեայ (որոշակի ժամանակահատուածում) առաջին անհրաժեշտութեան մի շարք դեղերի իրացման գները չհիմնաւորուած բարձրացնելու համար: Ըստ ուսումնասիրութեան, համակամրցակցային համաձայնութիւնը կայացել է դեղորայքի շուկայում գործող 7 խոշոր, իրացման ծաւալներով շուկայի առաջատարները համարւող ընկերութիւնների միջեւ: «Ամիկուսի» վարչական բողոքում նշուած փաստերը, յանձնաժողովի գնահատմամբ, հիմնաւորուած չէին, ուստի բողոքը մերժուել է եւ հակամրցակցային համաձայնութեան մասին յանձնաժողովի որոշումն ուժի մէջ մնացել:
  -   Տնտեսութիւն