Վաշինգտոնում տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանութեան 95-ամեայ<br /> տարելիցին նուիրուած միջոցառումներ<br />


Վաշինգտոնում տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանութեան 95-ամեայ
տարելիցին նուիրուած միջոցառումներ

  • 26-04-2010 17:24:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեպանության տարածքում գտնուող խաչքարի մօտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման աւանդական արարողութիւն Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպութիւնների եւ անհատների անունից: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, Վաշինգտոնի եւ շրջակայ նահանգների հայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող մի քանի հարիւր անդամների մասնակցութեամբ` Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստուածածին եւ Սբ. Խաչ հայկական եկեղեցիների առաջնորդները մատուցել են հոգեհանգստի ծես` նուիրուած Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Ելոյթով հանդէս է եկել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարեանը, ով իր խօսքում մասնաւորապէս նշել է, որ թուրքական ժխտողականությունը մոլորութեան մէջ է` իր յոյսը դնելով անցնող ժամանակի վրայ: Ցեղասպանութեան ոճիրը չունի վաղեմութեան ժամկէտ: Դեսպանը նաեւ նշել է, որ ժամանակի ընթացքում հայկական սփիւռքը դառնում է աւելի հզօր եւ աւելի կազմակերպուած, առաւել հետամուտ իր դատին: Ժամանակը ծնեց նաեւ Հայաստանի անկախ հանրապետութիւն, որը տարէցտարի աւելի մեծ կարողութեամբ եւ հետեւողականությամբ է տեր կանգնում հայութեան ազգային իղձերին ու խնդիրներին: Ժամանակը աւելի է խորացնում փոխըմբռնումն ու միասնականութիւնը Հայաստանի եւ սփիւռքի միջեւ: Թ.Մարգարեանն ընդգծել է, որ այդ միասնականութիւնը, հայոց պետականութեան շուրջ ողջ հայութեան համախմբուածութիւնը, ինչպէս հայրենիքի յետագայ հզօրացման, Արցախի անկախութեան ամրապնդման, այնպէս էլ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման հասնելու ամենամեծ գրաւականն է:
  -   Քաղաքական