Ըստ Վահան Շիրխանեանի, Հայաստանի ներկայիս ընդդիմությունն ի<br /> վիճակի չէ հասնել արտահերթ ընտրութիւնների<br />


Ըստ Վահան Շիրխանեանի, Հայաստանի ներկայիս ընդդիմությունն ի
վիճակի չէ հասնել արտահերթ ընտրութիւնների

  • 16-11-2009 18:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը (ՍԴՀԿ) դէմ է Թուրքիայի հետ որեւէ յարաբերութեան, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ չի սկսել վնասների փոխհատուցման գործընթացը: ՍԴՀԿ-ի այս դիրքորոշումը նոյեմբերի 16-ի ասուլիսում եւս մէկ անգամ բարձրաձայնել է կուսակցութեան Կենտրոնական վարչութեան անդամ Վահան Շիրխանեանը: Նա նշել է, որ իշխանութիւնները փորձում են ներկայացնել, թէ սահմանի բացումը շահաւետ կլինի Հայաստանի համար: «Սուտ է: Հայաստանը չի զարգանա սահմանի բացման դէպքում, որովհետեւ Հայաստանն այսօր Թուրքիայում ներդնում է 270 մլն եւրօ, իսկ Թուրքիան Հայաստանում` ընդամէնը 1 մլն 700 հազար եւրօ, եւ այս յարաբերակցութիւնը սահմանի բացման դէպքում մնալու է նոյնը: Տնտեսական որեւէ օգուտ մենք չենք ունենալու»,- յայտարարեց Վ.Շիրխանեանը` յաւելելով, որ ապրանքները շարունակուելու են ներկրուել Ստամբուլից, եւ ոչ թէ Կարսից: Ըստ նրա, իշխանութիւնների վարած քաղաքականութեան վրայ ժողովուրդը դեռեւս ազդել չի կարողանում, սակայն եթէ զարգացումները «ակնյայտ վնասաբեր լինեն Հայաստանի համար, ապա ժողովուրդը ոտքի կկանգնի»,- ասել է Վ.Շիրխանեանը: Նրա խօսքերով, «եթէ սեպտեմբերի 1-2-ին ընդդիմությունը կոչ անէր եւ ժողովրդին հաներ փողոց ու պահեր մի քանի օր, ապա այս արձանագրոթյունները չէին ստորագրուի, եւ հնարաւոր կլինէր հասնել արտահերթ ընտրութիւնների»: ՀՅԴ կողմից ճիշտ քայլ համարելով փողոց դուրս գալը, Վ.Շիրխանեանն այնուամենայնիւ կարծում է, որ Դաշնակցութիւնը չունի ընդդիմութեան այն կարգավիճակը, որն ունի Հայ Ազգային կոնգրեսը: Միաժամանակ Վ.Շիրխանեանը գտնում է, որ ներկայիս ընդդիմությունն ի վիճակի չէ հասնել արտահերթ ընտրութիւնների: Իսկ եթէ ժողովուրդը երկրի համար ռեալ սպառնալիք տեսնի, ապա կձեւաւորուի նոր ընդդիմություն, որը եւ կիրականացնի իշխանափոխութիւն: Վ.Շիրխանեանը նաեւ նշել է, որ թէեւ ՍԴՀԿ-ի տեսակետները չեն համընկնում ՀԱԿ-ի տեսակետներին, այնուամենայնիւ ինքը Կոնգրեսից դուրս գալու անհրաժեշտութիւն չի տեսնում, որովհետեւ «սահմանադրական կարգի վերականգնումը մնում է որպէս խնդիր»: Ազգային Ժողովի պատգամաւոր, «Ժառանգութիւն» կուսակցութեան նախկին, իսկ ներկայումս ՍԴՀԿ-ի Կենտրոնական վարչութեան քաղաքական դիւանի անդամ Վարդան Խաչատրեանն արտահերթ ընտրութիւնների հնարաւորութիւնը պայմանավորում է հայ-քուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների զարգացումներով, նաեւ` միջազգային ճնշմամբ: Նա համոզուած է, որ եթէ լարվածությունն աճի, ապա հասարակութեան մէջ անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ, եւ որեւէ բան բացառել չի կարելի` ո'չ արտահերթ ընտրութիւններ, ո'չ իշխանափոխութիւն:
  -   Քաղաքական