2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէի<br /> եկամուտները կազմել են շուրջ 415,5 մլրդ դրամ<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէի
եկամուտները կազմել են շուրջ 415,5 մլրդ դրամ

  • 02-10-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի պետական բիւջէի եկամուտները կազմել են շուրջ 415,5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` աւելի քան 494,5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարութեան կողմից ճշտուած իննամսյա ծրագրի համապատասխանաբար 77,7%-ը եւ 81,4%-ը: Պետական բիւջէի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարուել են եկամուտների գծով` 46,2%-ով, ծախսերի գծով` 55,2%-ով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ պետական բիւջէի եկամուտները նուազել են 14%-ով կամ 67,8 մլրդ դրամով: Մասնաւորապէս` 18,8%-ով (74,7 մլրդ դրամով) նուազել են հարկերն ու տուրքերը եւ 8%-ով պաշտօնական դրամաշնորհները, որոնք կազմել են աւելի քան 2,8 մլրդ դրամ: Նոյն ժամանակահատուածում պարտադիր սոցիալական ապահովութեան վճարները եւ այլ եկամուտներն աճել են, համապատասխանաբար, 1,2 մլրդ դրամով (1,8%-ով) եւ 5,9 մլրդ դրամով (33,1%-ով): Պետական բիւջէի եկամուտների 77,8%-ը ձեւաւորուել է հարկերի ու տուրքերի, 15,8%-ը` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների, 5,7%-ը` այլ եկամուտների, 0,7%-ը` պաշտօնական դրամաշնորհների հաշուին: «Հայաստանի Հանրապետութեան 2009 թուականի պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի 9-րդ յօդուածի 18-րդ կէտին համապատասխան պետական բիւջէում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբիւջէտային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշուետու ժամանակահատուածում կազմել են 11,1 մլրդ դրամ` նախորդ տարուայ 10,5 մլրդ դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն