Ստորագրուել է Հայաստանի չորս ինքնահոս համակարգերի կառուցման<br /> պայմանագիր <br />


Ստորագրուել է Հայաստանի չորս ինքնահոս համակարգերի կառուցման
պայմանագիր

  • 22-09-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի Մարտահրաւեր Հիմնադրամ» (ՀՄՀ-Հայաստան) ՊՈԱԿ-ը եւ «Արփա Սեւան» ԲԲԸ-ն (Հայաստան) սեպտեմբերի 22-ին կնքուել է չորս ինքնահոս համակարգերի (Այգեզարդ, Շենիկ, Մանթաշ եւ Վարդենիս) շինարարութեան պայմանագիր: Պայմանագիրը ստորագրել են է «ՀՄՀ-Հայաստան»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը եւ «Արփա Սեւան»-ի տնօրէն Պարոյր Յակոբեանը: Պայմանագրի գինը կազմում է 5, 512, 827.12 ԱՄՆ դոլար, իսկ ժամկէտը` 20 ամիս: Կառուցոուած ինքնահոս համակարգերից կօգտուեն Արարատ, Արմաւիր, Շիրակ եւ Գեղարքունիք մարզերի 23 համայնքների աւելի քան 60 հազար գիւղացիներ: Ըստ հիմնադրամի հաղորդագրութեան, չորս ինքնահոս համակարգերի շինարարութիւնն իրենից ներկայացնում է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգման ենթակառուցվածք ենթածրագրի շրջանակներում իրականացyող ենթակառուցվածքային կարեւորագոյն բաղադրիչներից մէկը ի թիւս 6 մայր ջրանցքների եւ 17 պոմպակայանների վերականգման, ինչպէս նաեւ աւելի քան 70 շահառու համայնքներում ներտնտեսային ցանցի եւ Արարատեան դաշտավայրի դրենաժային համակարգի բարելաւումների:
  -   Տնտեսութիւն