ՀԲ-ն հաստատել է Արմաւիրի եւ Թալինի մայր ջրանցքների<br /> վեկանգնման ծրագիրը<br />


ՀԲ-ն հաստատել է Արմաւիրի եւ Թալինի մայր ջրանցքների
վեկանգնման ծրագիրը

  • 29-07-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Համաշխարհային բանկի գործադիր տնօրէնների խորհուրդը հաստատել է Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը, որի արժէքն է 30 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին յուլիսի 29-ի ասուլիսում յայտնեց ՀԲ-ի երեւանեան գրասենեակի տնօրէն Արիստոմենե Վարուդակիսը: Ծրագրի շրջանակներում կվերականգնուեն Արմաւիրի եւ Թալինի մայր ջրանցքները: «Կվերականգնուեն մօտ 84 կմ երկարությամբ հիմնական ջրանցքներ, ինչի շնորհիւ ջրի կորուստները կնուազեն մինչեւ 70 հազար խորանարդ մետրով եւ ոռոգելի կդառնան 7300 հա հողատարածքներ»,- նշեց Ա.Վարուդակիսը: Բացի այդ, ըստ նրա, ծրագիրը կնպաստի մօտ 9000 մարդ/ամիս աշխատատեղերի ստեղծմանը, եւ ծրագրի աւարտին վերականգնման աշխատանքների ուղղակի շահառուներ կլինեն 73 համայնքների մօտ 39 հազար ջրօգտագործողներ: Ծրագրով նախատեսուած աշխատանքները կսկսուեն այս տարուայ նոյեմբերին: Ծրագիրը, որը վարկավորում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը, կաւարտուի մինչեւ 2011թ.-ի յունիսը: Անդրադառնալով ոռոգման համակարգում ՀԲ-ի եւ Ծրագրերի իրականացման գրասենեակի համագործակցութեանը, Ա.Վարուդակիսը այն արդիւնաւէտ համարեց: Համատեղ աշխատանքի աւելի քան 15 տարուայ ընթացքում աւելացել են ոռոգւող հողատարածքները, ներդրուել են ոռոգման առաւել արդիւնաւէտ տեխնոլոգիաներ, այդ թւում էլէներգիա չպահանջող ինքնահոս համակարգեր: «Մենք օգնել ենք նաեւ ստեղծել ջրօգտագործողների ընկերութիւններ, եւ յաջորդ քայլը կլինի օգնել ստեղծել ջրօգտագործող ընկերութիւնների միութիւն»,- նշեց ՀԲ-ի երեւանեան գրասենեակի տնօրէնը:
  -   Տնտեսութիւն