Ստամբուլի աճուրդին կներկայացուեն նաեւ հայ նկարիչների<br /> աշխատանքները<br />


Ստամբուլի աճուրդին կներկայացուեն նաեւ հայ նկարիչների
աշխատանքները

  • 04-06-2009 16:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ստամբուլահայ նկարիչների աշխատանքները կներկայացուեն «Նոստալժի Անտիկ Բազար» կազմակերպութեան նախաձեռնած աճուրդին, որը տեղի կունենայ յունիսի 6-ին Ստամբուլի տեխնիկական համալսարանի դահլիճում: Ինչպէս հաղորդում է «Մարմարա» օրաթերթը, աճուրդին իրենց ստեղծագործություններով կմասնակցեն 150 նկարիչներ: Հայազգի նկարիչներից Յակոբ Էգոյանը աճուրդին կմասնակցի 4 աշխատանքով` «Ծաղիկներ ծաղկամանում», «Անտառ», «Ալեկոծ ծովը», «Բիեր Լոտի», Պերճ Թորոսերը կներկայացնի «Ստամբուլ», «Ռումելիհիսար», «Բոսֆորի կամուրջը», «Նաւը Բոսֆորում», Գրիգոր Զարիֆյանը` «Ալեկոծ ծովը» եւ Վերժին Շապճըն` «Սանտորինի» ստեղծագործությունները:
  -   Մշակոյթ