ՍՏԱՄԲՈՒԼ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Ստամբուլահայ նկարիչների աշխատանքները կներկայացուեն «Նոստալժի
Անտիկ Բազար» կազմակերպութեան նախաձեռնած աճուրդին, որը տեղի
կունենայ յունիսի 6-ին Ստամբուլի տեխնիկական համալսարանի դահլիճում:
Ինչպէս հաղորդում է «Մարմարա» օրաթերթը, աճուրդին իրենց
ստեղծագործություններով կմասնակցեն 150 նկարիչներ:
Հայազգի նկարիչներից Յակոբ Էգոյանը աճուրդին կմասնակցի 4
աշխատանքով` «Ծաղիկներ ծաղկամանում», «Անտառ», «Ալեկոծ ծովը»,
«Բիեր Լոտի», Պերճ Թորոսերը կներկայացնի «Ստամբուլ»,
«Ռումելիհիսար», «Բոսֆորի կամուրջը», «Նաւը Բոսֆորում», Գրիգոր
Զարիֆյանը` «Ալեկոծ ծովը» եւ Վերժին Շապճըն` «Սանտորինի»
ստեղծագործությունները: