Amnesty International. Ռուսաստանում պակասում է յարգանքն<br /> օրէնքի հանդէպ<br />


Amnesty International. Ռուսաստանում պակասում է յարգանքն
օրէնքի հանդէպ

  • 29-05-2009 15:10:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Amnesty International իրաւապաշտպանական ազդեցիկ կազմակերպութեան տարեկան հաշուետւութեան մէջ ասւում է, որ Ռուսաստանում նախկինի պես պակասում է յարգանքն օրէնքի հանդէպ, դատավարութիւնները ոչ միշտ են համապատասխանում արդարադատութեան ստանդարտներին, իսկ իրաւաբանական ներկայացվածության կասկածյալների իրաւունքը մշտապէս խախտւում է: Դրանից բացի, Ռուսաստանը քննադատվում է Վրաստանի հետ օգոստոսյան զինուած հակամարտութեան ժամանակ իրականացրած գործողութիւնների եւ որոշ հիւսիսկովկասեան հանրապետություններում գործերի վիճակի համար: 400-էջանոց փաստաթուղթը, որ պատրաստել է միջազգային իրաւապաշտպանական կազմակերպութիւնը, մանրամասն նկարագրում է մարդու իրաւունքների վիճակը աշխարհի 157 երկրներում վերջին մէկ տարուայ ընթացքում: Իրաւապաշտպանների գլխաւոր եզրակացութիւնն այն է, որ գլոբալ տնտեսական ճգնաժամը ազդեցութիւն է գործել նաեւ մարդու իրաւունքների պահպանման վրայ: Ազդեցութեան աստիճանի միանշանակ գնահատական «Միջազգային համաներումը» չի տալիս, սակայն բերում է մասնաւոր մի քանի օրինակներ եւ զարգացման հնարաւոր սցենարներ: Օրինակ, տնտեսապես զարգացած երկրներում ծանր տնտեսական վիճակը կարող է հանգեցնել այլատեացութեան սրման եւ միգրանտների վրայ յարձակումների թուի աճի:
  -   Միջազգային