Amnesty International. Ռուսաստանում պակասում է հարգանքն<br /> օրենքի հանդեպ<br />

Amnesty International. Ռուսաստանում պակասում է հարգանքն
օրենքի հանդեպ

29-05-2009 15:10 Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Amnesty International իրավապաշտպանական ազդեցիկ կազմակերպության տարեկան հաշվետվության մեջ ասվում է, որ Ռուսաստանում նախկինի պես պակասում է հարգանքն օրենքի հանդեպ, դատավարությունները ոչ միշտ են համապատասխանում արդարադատության ստանդարտներին, իսկ իրավաբանական ներկայացվածության կասկածյալների իրավունքը մշտապես խախտվում է: Դրանից բացի, Ռուսաստանը քննադատվում է Վրաստանի հետ օգոստոսյան զինված հակամարտության ժամանակ իրականացրած գործողությունների եւ որոշ հյուսիսկովկասյան հանրապետություններում գործերի վիճակի համար: 400-էջանոց փաստաթուղթը, որ պատրաստել է միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը, մանրամասն նկարագրում է մարդու իրավունքների վիճակը աշխարհի 157 երկրներում վերջին մեկ տարվա ընթացքում: Իրավապաշտպանների գլխավոր եզրակացությունն այն է, որ գլոբալ տնտեսական ճգնաժամը ազդեցություն է գործել նաեւ մարդու իրավունքների պահպանման վրա: Ազդեցության աստիճանի միանշանակ գնահատական «Միջազգային համաներումը» չի տալիս, սակայն բերում է մասնավոր մի քանի օրինակներ եւ զարգացման հնարավոր սցենարներ: Օրինակ, տնտեսապես զարգացած երկրներում ծանր տնտեսական վիճակը կարող է հանգեցնել այլատյացության սրման եւ միգրանտների վրա հարձակումների թվի աճի:
Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 109 անգամ