Եթէ օրինական ընտրութիւնների արդիւնքում չհաղթենք, ապա<br /> հանգիստ կընդունենք այդ պարտութիւնը,- վստահեցնում է ՀԱԿ-ի<br /> ներկայացուցիչը<br />


Եթէ օրինական ընտրութիւնների արդիւնքում չհաղթենք, ապա
հանգիստ կընդունենք այդ պարտութիւնը,- վստահեցնում է ՀԱԿ-ի
ներկայացուցիչը

  • 28-04-2009 18:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը կանգնած է լրջագույն քաղաքական զարգացումների շեմին, եւ երկրում առկայ մի շարք մարտահրավերներ յաղթահարելու համար իշխանութիւնները նախ պէտք է ստեղծեն ազգային համաձայնութեան մթնոլորտ: Նման համոզմունք յայտնեց ապրիլի 28-ի ասուլիսում Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Սակայն, ըստ նրա, այսօրուայ դրութեամբ իշխանութիւնները ընտրել են միանգամայն հակառակ ճանապարհ: «Նրանք շարունակում են 2008թ.-ի մարտի 1-ից սկսած ռեպրեսիւ պատերազմը սեփական ժողովրդի դէմ. բանտերում են պահւում 55 քաղբանտարկյալներ, խախտւում են ազատ հաւաքներ եւ իշխանութեան օրինական ընտրութիւններ անցկացնելու իրաւունքները»,- ասաց Լ.Զուրաբյանը: Ըստ նրա, մինչ համազգային խնդիրներ կարգավորելը Հայաստանի իշխանութիւնները պէտք է լուծեն եւ կարգաւորեն ներազգային հարցերը: Լ.Զուրաբյանի խօսքերով, այսօր պէտք է դիտարկել ոչ թէ հայ-թուրքական յարաբերութիւնների «Ճանապարհային քարտէզ»-ը, այլ` ազգային ներքին հաշտեցման «ճանապարհային քարտէզ»ը: Այսինքն, ըստ նրա, պէտք է ազատ արձակել քաղբանտարկյալներին, երկրում վերականգնել ժողովրդավարական ազատութիւնները եւ այլն: Լ.Զուրաբյանը նշեց, որ մայիսի 31-ին Երեւանի աւագանու ընտրութիւնները օրինական անցկացնելը ՀԱԿ-ի համար սկզբունքային հարց է: «Եթէ մենք օրինական ընտրութիւնների արդիւնքում չհաղթենք, ապա շատ հանգիստ կընդունենք այդ պարտութիւնը: Սակայն արդէն բոլոր գործընթացները ցոյց են տալիս, որ իշխանութիւնները պատրաստ չեն օրինական ընտրութիւններ անցկացնելու: Նրանք արդէն սկսել են օրինախախտումների մի հսկայական գործընթաց»,- ասաց նա:
  -   Քաղաքական