Եթե օրինական ընտրությունների արդյունքում չհաղթենք, ապա<br /> հանգիստ կընդունենք այդ պարտությունը,- վստահեցնում է ՀԱԿ-ի<br /> ներկայացուցիչը<br />


Եթե օրինական ընտրությունների արդյունքում չհաղթենք, ապա
հանգիստ կընդունենք այդ պարտությունը,- վստահեցնում է ՀԱԿ-ի
ներկայացուցիչը

  • 28-04-2009 18:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը կանգնած է լրջագույն քաղաքական զարգացումների շեմին, եւ երկրում առկա մի շարք մարտահրավերներ հաղթահարելու համար իշխանությունները նախ պետք է ստեղծեն ազգային համաձայնության մթնոլորտ: Նման համոզմունք հայտնեց ապրիլի 28-ի ասուլիսում Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Սակայն, ըստ նրա, այսօրվա դրությամբ իշխանությունները ընտրել են միանգամայն հակառակ ճանապարհ: «Նրանք շարունակում են 2008թ.-ի մարտի 1-ից սկսած ռեպրեսիվ պատերազմը սեփական ժողովրդի դեմ. բանտերում են պահվում 55 քաղբանտարկյալներ, խախտվում են ազատ հավաքներ եւ իշխանության օրինական ընտրություններ անցկացնելու իրավունքները»,- ասաց Լ.Զուրաբյանը: Ըստ նրա, մինչ համազգային խնդիրներ կարգավորելը Հայաստանի իշխանությունները պետք է լուծեն եւ կարգավորեն ներազգային հարցերը: Լ.Զուրաբյանի խոսքերով, այսօր պետք է դիտարկել ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների «Ճանապարհային քարտեզ»-ը, այլ` ազգային ներքին հաշտեցման «ճանապարհային քարտեզ»ը: Այսինքն, ըստ նրա, պետք է ազատ արձակել քաղբանտարկյալներին, երկրում վերականգնել ժողովրդավարական ազատությունները եւ այլն: Լ.Զուրաբյանը նշեց, որ մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրությունները օրինական անցկացնելը ՀԱԿ-ի համար սկզբունքային հարց է: «Եթե մենք օրինական ընտրությունների արդյունքում չհաղթենք, ապա շատ հանգիստ կընդունենք այդ պարտությունը: Սակայն արդեն բոլոր գործընթացները ցույց են տալիս, որ իշխանությունները պատրաստ չեն օրինական ընտրություններ անցկացնելու: Նրանք արդեն սկսել են օրինախախտումների մի հսկայական գործընթաց»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play