ՀՅԴ-ն դատապարտում է Հայաստանի Արտգործնախարարութեան կողմից<br /> Թուրքիայի հետ ապրիլի 22-ի յայտարարութեյան ստորագրումը<br />


ՀՅԴ-ն դատապարտում է Հայաստանի Արտգործնախարարութեան կողմից
Թուրքիայի հետ ապրիլի 22-ի յայտարարութեյան ստորագրումը

  • 23-04-2009 18:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների ապրիլի 22-ի համատեղ յայտարարութեյան կապակցութեամբ ՀՅ Դաշնակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ` ներկայացնելով այդ փաստի վերաբերեալ իր կոշտ դիրքորոշումը, եւ յայտնելով կոալիցիային իր մասնակցութեան նպատակայարմարութեան հարցը առաջիկայ օրերին քննարկելու մտադրութեան մասին: ՀՅԴ-ի յայտարարութիւնում ասուած է. «Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը: ՀՅ Դաշնակցութիւնը բազմիցս յայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական յարաբերութիւններ կարող են հաստատուել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմամբ միայն: Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել: Մեզ համար բացարձակապէս անընդունելի է Թուրքիայի հետ յարաբերութիւնների բնականոնացումը մեր պետութեան ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների` ազգային-պետական իրաւունքների հաշուին: Հաստատակամ այս սկզբունքներին` մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի Արտաքին գործերի նախարարութեան կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի յայտարարութեյան ստորագրումը: Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագոյն ողբերգութեան յիշատակի օրուայ` ապրիլի 24-ի, անմիջական նախօրէին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած` Արցախեան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացայայտ հակահայկական, յայտարարութիւնների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի յայտ գալը հարուածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին: Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխութիւն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կոալիցիային իր մասնակցութեան նպատակայարմարութեան հարցը կքննարկի առաջիկայ օրերին»:
  -   Քաղաքական