ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւին<br /> արդէն իր աջակցութիւնն է յայտնել 101 կոնգրեսական<br />


ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւին
արդէն իր աջակցութիւնն է յայտնել 101 կոնգրեսական

  • 23-04-2009 18:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւին արդէն իր աջակցութիւնն է յայտնել 101 կոնգրեսական: Այս մասին ապրիլի 23-ի ասուլիսում յայտնեց Ամերիկայի Հայկական համագումարի հայաստանեան գրասենեակի տնօրէն Արփի Վարդանեանը: Նա ակնկալում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կկատարի իր նախընտրական խոստումը եւ ապրիլի 24-ի ուղերձում կարտասանի «ցեղասպանութիւն» բառը: Ըստ Ա.Վարդանեանի, Հայոց ցեղասպանութեան ճանաչումն անհրաժեշտ է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի պատմութեան վերականգնման համար. «Ես ուզում եմ, որ ԱՄՆ-ն ճանաչի իր սեփական պատմութիւնը` ընդունելով, որ այդ տարիներին մեծ օգնութիւն է ցուցաբերել ցեղասպանութիւն վերապրածներին»: Ա.Վարդանեանը նշեց, որ իրենք կողմ են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների հաստատմանը եւ սահմանի բացմանը: Նա Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ յայտարարութիւնը ողջունելի քայլ համարեց, միաժամանակ ձեռնպահ մնալով այդ յայտարարութեյան մէջ արծարծուած «Ճանապարհային քարտեզի» մասին որեւէ կարծիք յայտնելուց` մանրամասներին տեղեակ չլինելու պատճառով:
  -   Քաղաքական