ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին<br /> արդեն իր աջակցությունն է հայտնել 101 կոնգրեսական<br />


ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին
արդեն իր աջակցությունն է հայտնել 101 կոնգրեսական

  • 23-04-2009 18:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին արդեն իր աջակցությունն է հայտնել 101 կոնգրեսական: Այս մասին ապրիլի 23-ի ասուլիսում հայտնեց Ամերիկայի Հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը: Նա ակնկալում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կկատարի իր նախընտրական խոստումը եւ ապրիլի 24-ի ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը: Ըստ Ա.Վարդանյանի, Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի պատմության վերականգնման համար. «Ես ուզում եմ, որ ԱՄՆ-ն ճանաչի իր սեփական պատմությունը` ընդունելով, որ այդ տարիներին մեծ օգնություն է ցուցաբերել ցեղասպանություն վերապրածներին»: Ա.Վարդանյանը նշեց, որ իրենք կողմ են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը: Նա Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը ողջունելի քայլ համարեց, միաժամանակ ձեռնպահ մնալով այդ հայտարարության մեջ արծարծված «Ճանապարհային քարտեզի» մասին որեւէ կարծիք հայտնելուց` մանրամասներին տեղյակ չլինելու պատճառով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play