Թուրքերը որոշել են հայերին ոչնչացնել «սիրելով»,- գտնում է<br /> նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասեանը<br />


Թուրքերը որոշել են հայերին ոչնչացնել «սիրելով»,- գտնում է
նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասեանը

  • 15-04-2009 16:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Քոչարյանասերժական իշխանութիւնների օրոք Հայաստանում աճուրդի հանուեց եւ վաճառուեց ամէն ինչ, իսկ այժմ վաճառքի է հանուել Հայոց ցեղասպանութեան 1,5 մլն զոհերի յիշատակը»,- ապրիլի 15-ի քննարկմանը յայտարարեց «Հայ կամաւորականների համախմբում» հասարակական-քաղաքական նախաձեռնութեան անդամ, նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասեանը: Նա յիշեցրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի ամիսներ առաջ արած այն յայտարարութիւնը, թէ Ղարաբաղում հաստատուած խաղաղութիւնը գին ունի: Սակայն այդ գինը, ինչպէս նշեց Վ.Մալխասեանը, Ս.Սարգսեյանի համար ո'չ հայոց բանակի ոգու բարձրացումն է, ո'չ հայ մարդը, ո'չ էլ Հայաստանի քաղաքացու արժանապատիվ կեանքը. այդ գինը Ս.Սարգսեանը համարում է հայկական ազատագրուած հողերի վերադարձը: Վ.Մալխասեանի խօսքերով, հայ-թուրքական «սիրախաղը» եւս գին ունի. Թուրքիան յարաբերութիւնների կարգաւորման դիմաց Հայաստանից պահանջում է կործանարար զիջումներ ինչպէս ղարաբաղեան հակամարտութեան, այնպէս էլ Ցեղասպանութեան ճանաչման պահանջից հրաժարուելու հարցերում: Նախկին ազատամարտիկը շեշտեց, որ Հայաստանի Արտգործնախարարությունը եւ նախագահի մամլոյ ծառայութիւնը մինչ օրս ինչպէս հարկն է չեն հերքել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի այն յայտարարութիւնները, թէ Ս.Սարգսեանը համաձայն է ստեղծել պատմաբանների յանձնաժողով եւ յանձնել ազատագրուած տարածքները: Ըստ Վ.Մալխասեանի, Հայաստանի ղեկավարները եւ հայ ժողովուրդը պէտք է իմանան, որ այժմ թուրքերը որոշել են հայերին ոչնչացնել «սիրելով»:
  -   Քաղաքական