Թուրքերը որոշել են հայերին ոչնչացնել «սիրելով»,- գտնում է<br /> նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը<br />


Թուրքերը որոշել են հայերին ոչնչացնել «սիրելով»,- գտնում է
նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը

  • 15-04-2009 16:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Քոչարյանասերժական իշխանությունների օրոք Հայաստանում աճուրդի հանվեց եւ վաճառվեց ամեն ինչ, իսկ այժմ վաճառքի է հանվել Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը»,- ապրիլի 15-ի քննարկմանը հայտարարեց «Հայ կամավորականների համախմբում» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: Նա հիշեցրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ամիսներ առաջ արած այն հայտարարությունը, թե Ղարաբաղում հաստատված խաղաղությունը գին ունի: Սակայն այդ գինը, ինչպես նշեց Վ.Մալխասյանը, Ս.Սարգսյանի համար ո'չ հայոց բանակի ոգու բարձրացումն է, ո'չ հայ մարդը, ո'չ էլ Հայաստանի քաղաքացու արժանապատիվ կյանքը. այդ գինը Ս.Սարգսյանը համարում է հայկական ազատագրված հողերի վերադարձը: Վ.Մալխասյանի խոսքերով, հայ-թուրքական «սիրախաղը» եւս գին ունի. Թուրքիան հարաբերությունների կարգավորման դիմաց Հայաստանից պահանջում է կործանարար զիջումներ ինչպես ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու հարցերում: Նախկին ազատամարտիկը շեշտեց, որ Հայաստանի Արտգործնախարարությունը եւ նախագահի մամլո ծառայությունը մինչ օրս ինչպես հարկն է չեն հերքել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությունները, թե Ս.Սարգսյանը համաձայն է ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ հանձնել ազատագրված տարածքները: Ըստ Վ.Մալխասյանի, Հայաստանի ղեկավարները եւ հայ ժողովուրդը պետք է իմանան, որ այժմ թուրքերը որոշել են հայերին ոչնչացնել «սիրելով»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play