Ալիկ Սարգսեան. «Հիւսիսային պողոտան պատկանում է ժողովրդին,<br /> եւ բոլորը կարող են այնտեղ քայլել»<br />


Ալիկ Սարգսեան. «Հիւսիսային պողոտան պատկանում է ժողովրդին,
եւ բոլորը կարող են այնտեղ քայլել»

  • 28-04-2009 17:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Հիւսիսային պողոտան պատկանում է ժողովրդին, բոլորը կարող են այնտեղ քայլել եւ որեւիցէ նշանակութիւն չունի, թէ ո'ր շէնքը ո'ր իշխանութեան օրոք է կառուցուել: Ապրիլի 28-ի ասուլիսում այս մասին յայտարարեց ՀՀ Ոստիկանութեան պետ, ոստիկանութեան գեներալ-մայոր Ալիկ Սարգսեանը: Յիշեցնենք, որ Ոստիկանութեանը կից հասարակական խորհրդի ապրիլի 22-ի նիստի աւարտին ոստիկանապետը խորհուրդ էր տուել ընդդիմությանը քաղաքական զբոսանքների համար այլ վայր փնտրել: Ա.Սարգսեանն ասել էր, որ Հիւսիսային պողոտան կառուցուել է ներկայ իշխանութիւնների օրոք, ուստի ընդդիմութեան քաղաքական զբոսանքների համար կարելի է փնտրել նախկին իշխանութիւնների օրոք կառուցոուած որեւէ այլ վայր: Ա.Սարգսեանը պարզաբանեց, որ ապրիլի 22-ի նիստից յետոյ լրագրողի հետ մտերմիկ զրոյցում նա ընդամէնը կատակել է: «Մե՞նք որ փողոցով իրաւունք ունենք քայլելու, եթէ 90 տոկոսը կոմունիստների օրոք է կառուցուել»,- ասաց ոստիկանապետը: Ըստ նրա, Հիւսիսային պողոտայի վերաբերեալ իր պահանջը եղել է միայն` չխախտել հասարակական կարգը, զանգվածային միջոցառումներն անցկացնել օրէնքի սահմաններում եւ չվերածել դրանք զանգվածային անկարգութիւնների: Նա խորհուրդ տվեց լրագրողներին չկառչել բառերից, ընկերական խօսակցութիւնները չվերածել քաղաքական լուրջ յայտարարութեյան եւ իրեն քաղաքականութեան մէջ չներքաշել: «Ոստիկանութիւնը ապաքաղաքականացուած կառոյց է»,- ասաց նա: Ա.Սարգսեանը հերքեց մամուլում յայտնուած տեղեկությունները, թէ ոստիկանները նախօրէին ընդդիմութեան մայիսի 1-ի հանրահաւաքի մասին իրազեկող թռուցիկներն են հաւաքել: «Ոչ մի ոստիկան ոչ մէկի ձեռքից որեւէ թռուցիկ չի հաւաքել, ինչպէս նաեւ չի պաշտպանել թռուցիկներ խլող անձանց»,- ասաց ոստիկանապետը:
  -   Քաղաքական