Արմէն Ռուստամյան. Հայաստանի իշխանութիւնների քաղաքական<br /> ուղեգծի փոփոխութեան դէպքում Դաշնակցութիւնը դուրս կգայ<br /> կոալիցիայից<br />


Արմէն Ռուստամյան. Հայաստանի իշխանութիւնների քաղաքական
ուղեգծի փոփոխութեան դէպքում Դաշնակցութիւնը դուրս կգայ
կոալիցիայից

  • 24-04-2009 17:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը պէտք է պահպանել` պայքարելով նրանց կորցրած իրաւունքները վերականգնելու համար,- ապրիլի 24-ին լրագրողների հետ զրոյցում յայտարարեց Երեւանում Հայոց Ցեղասպանութեան յհուշահամալիր այցելած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամյանը: Ըստ նրա, այդ պայքարին չի կարելի վնասել, չի կարելի ջարդել այդ պայքարը: Յիշեցնենք, որ կուսակցութիւնը նախօրէին յայտարարութիւն էր ընդունել, որում դատապարտել էր Հայոց ցեղասպանութեան յիշատակի օրուայ նախօրէին` ապրիլի 23-ին, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ յայտարարութիւնը: ՀՅԴ-ն յայտարարել էր նաեւ, որ մտադիր է մօտ օրերս քննարկել քաղաքական կոալիցիայից իր դուրս գալու մասին հարցը: Ըստ Ա.Ռուստամյանի, ՀՅԴ-ին անակնկալի է բերել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարութեան յայտարարութեյան ընդունման ժամը, պայմանները, ինչպէս նաեւ այն, որ յայտարարութեյան բովանդակութիւնը իրենց հետ չի քննարկուել` «սա նաեւ իհարկէ, շատ կարեւոր, կոալիցիոն գործունէութեան հետ կապուած հարց է»,- ընդգծեց նա: Ըստ ՀՅԴ ներկայացուցչի, խնդիրը յայտարարութեյան բուն բովանդակութիւնը չէ. Դաշնակցութիւնը դէմ չէ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների նորմալացմանը, ամենակարեւորն այն է, որ յայտարարութիւնն ընդունուել է ապրիլի 24-ից մէկ օր առաջ: «Այդ նոյն յայտարարութիւնը եթէ լիներ մի ամիս առաջ, լիներ մի ամիս յետոյ, բոլորովին այլ նշանակութիւն կարող էր ունենալ, մեր այս աստիճանի ընդվզումը չէր առաջանայ: Այն տեղավորել ցեղասպանութեան օրուայ համաշխարհային ճանաչուած օրուայ կոնտեքստի մէջ, նշանակում է` կատարել այն, ինչ որ Թուրքիան է ուզում` ուղղակի, թէ անուղղակի, այս է խնդիրը եւ սա, այո, կարող է օգտագործուել Թուրքիայի կողմից»,- ասաց Ա.Ռուստամյանը: «Ե՞րբ է Դաշնակցութիւնը մտադիր քննարկել իշխանական կոալիցիայից դուրս գալու խնդիրը» հարցին ի պատասխան Ա.Ռուստամյանը նշեց. «Հայաստանի նախագահն այստեղ չէր: <...> Մենք պէտք է համոզուենք` դա քաղաքական ուղեգծի՞ փոփոխութեան նշան է, որ այդպե՞ս կարող է լինել. դա իսկապէս երեւում է, շարունակութիւնը դրան է տանելու: Այս հարցերը պէտք է ճշտվեն նախագահի հետ»: Ա.Ռուստամյանը պարզաբանեց, որ քաղաքական ուղեգծի փոփոխութեան դէպքում Դաշնակցութիւնն անպայման դուրս կգայ կոալիցիայից. «Մենք քաղաքական ուղեգծի համար ենք միշտ եղել կոալիցիայի մէջ, <...> մեր համար հիմնական հարցը սա է, թէ չէ` Լեւոն Տեր-Պետրոսեանի հետ էլ կհամագործակցեինք, եթէ քաղաքական ուղեգծի տարբերութիւն չլինէր»,- յայտարարեց նա:
  -   Քաղաքական