Հայ-թուրքական յարաբերութիւններում մինչեւ տարեվերջ<br /> կարձանագրուեն փոփոխութիւններ,- գտնում է Ռիչարդ Կիրակոսեանը<br />


Հայ-թուրքական յարաբերութիւններում մինչեւ տարեվերջ
կարձանագրուեն փոփոխութիւններ,- գտնում է Ռիչարդ Կիրակոսեանը

  • 08-04-2009 16:45:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի նախաշեմին. մինչեւ տարեվերջ հայ-թուրքական յարաբերութիւններում փոփոխութիւններ կլինեն: Նման կարծիք ապրիլի 8-ի ասուլիսում յայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսեանը: Ըստ նրա, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների փոփոխութիւնը ներառում է սահմանների բացումը, դիւանագիտական եւ միջկառավարական երկկողմանի յարաբերութիւնների հաստատումը: Ռ.Կիրակոսեանի կարծիքով, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցութիւնը մոտենում է աւարտին` «Մէկ ազգ ենք, երկու երկրներ» կարգախօսը մահանում է»: «Իւրաքանչիւր քայլը, որը Թուրքիան անում է դէպի Հայաստան, հեռացնում է Թուրքիային Ադրբեջանից»,- ասաց նա: Ռ.Կիրակոսեանի խօսքերով, ընդհանուր առմամբ դա լաւ է Հայաստանի համար, սակայն վտանգաւոր է կարճաժամկէտ լինելու դէպքում: Ըստ նրա, Ադրբեջանը այդ ժամկէտը կօգտագործի պատերազմի համար աւելի շատ ռազմական միջոցներ կուտակելու համար եւ կփորձի բարելաւել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Միւս կողմից, ըստ քաղաքագետի, ռուս-թուրքական յարաբերութիւնների բարելաւումը կարող է վտանգաւոր լինել Հայաստանի համար, քանի որ այդ դէպքում Ռուսաստանը հնարաւոր է հեռանայ Հայաստանից: Ռ.Կիրակոսեանի կարծիքով, Ռուսաստանն այժմ աջակցում է հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւմանը Վրաստանը շրջափակելու նպատակով:
  -   Քաղաքական