Հայ-թուրքական հարաբերություններում մինչեւ տարեվերջ<br /> կարձանագրվեն փոփոխություններ,- գտնում է Ռիչարդ Կիրակոսյանը<br />


Հայ-թուրքական հարաբերություններում մինչեւ տարեվերջ
կարձանագրվեն փոփոխություններ,- գտնում է Ռիչարդ Կիրակոսյանը

  • 08-04-2009 16:45:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի նախաշեմին. մինչեւ տարեվերջ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ կլինեն: Նման կարծիք ապրիլի 8-ի ասուլիսում հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների փոփոխությունը ներառում է սահմանների բացումը, դիվանագիտական եւ միջկառավարական երկկողմանի հարաբերությունների հաստատումը: Ռ.Կիրակոսյանի կարծիքով, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը մոտենում է ավարտին` «Մեկ ազգ ենք, երկու երկրներ» կարգախոսը մահանում է»: «Յուրաքանչյուր քայլը, որը Թուրքիան անում է դեպի Հայաստան, հեռացնում է Թուրքիային Ադրբեջանից»,- ասաց նա: Ռ.Կիրակոսյանի խոսքերով, ընդհանուր առմամբ դա լավ է Հայաստանի համար, սակայն վտանգավոր է կարճաժամկետ լինելու դեպքում: Ըստ նրա, Ադրբեջանը այդ ժամկետը կօգտագործի պատերազմի համար ավելի շատ ռազմական միջոցներ կուտակելու համար եւ կփորձի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը հնարավոր է հեռանա Հայաստանից: Ռ.Կիրակոսյանի կարծիքով, Ռուսաստանն այժմ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը Վրաստանը շրջափակելու նպատակով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play