Երուանդ Զախարյանը նշանակուել է Հայաստանի կառավարութեանն<br /> առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահ<br />


Երուանդ Զախարյանը նշանակուել է Հայաստանի կառավարութեանն
առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահ

  • 03-04-2009 16:05:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի ապրիլի 2-ին հրամանագրերով Մանուկ Վարդանեանն ազատուել է ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահի պաշտօնից եւ նշանակուել ՀՀ նախագահի խորհրդական: Նոյն օրը ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել Երուանդ Զախարյանին ՀՀ նախագահի խորհրդականի պաշտօնից ազատելու եւ ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահ նշանակելու մասին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Ս.Սարգսեյանի ապրիլի 2-ի հրամանագրով Եուրի Վարդանեանը նշանակուել է ՀՀ նախագահի խորհրդական:
  -   Քաղաքական