Հայ-թուրքական յարաբերութիւնները կախուած չեն ո'չ Հայաստանից,<br /> ո'չ էլ Թուրքիայից,- գտնում է թուրքագետ Արտակ Շաքարեանը<br />


Հայ-թուրքական յարաբերութիւնները կախուած չեն ո'չ Հայաստանից,
ո'չ էլ Թուրքիայից,- գտնում է թուրքագետ Արտակ Շաքարեանը

  • 02-04-2009 15:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական յարաբերութիւնները կախուած չեն ո'չ Հայաստանից, ո'չ էլ Թուրքիայից. դրանք պայմանաւորուած են աւելի գլոբալ դիւանագիտական խաղով: Նման կարծիք յայտնեց ապրիլի 2-ի ասուլիսում թուրքագետ Արտակ Շաքարեանը, յաւելելով, որ ներկայումս հայ-թուրքական յարաբերութիւնները գնում են դէպի ջերմացման, քանի որ դա ձեռնտու է եւ' ԱՄՆ-ին, եւ' Ռուսաստանին: Ա.Շաքարեանի կարծիքով, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի հետ կապուած ելոյթում չի արտասանի «ցեղասպանութիւն» բառը, սակայն փոխարենը կհասնի որոշ մեղմացումների հայ-թուրքական յարաբերութիւններում: Թուրքագետը առաջիկայում այնքան էլ հաւանական չի համարում հայ-թուրքական սահմանի լիարժէք բացումը: Ա.Շաքարեանի խօսքերով, Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւններում միշտ անում այնպիսի քայլեր, «որոնք կարող է հեշտութեամբ յետ վերցնել, սակայն Հայաստանից փոխարենը պահանջում է այնպիսի զիջումներ, որոնցից դժուվար է յետ դառնալ»: «Դատելով Թուքիայի դիւանագիտութեան ողջ պատմութիւնից, մինչեւ վերջինս յստակ չստանայ ապրիլի 24-ի յաղթանակը, առաջին քայլը չի անի»,- ասաց Ա.Շաքարեանը: Անդրադառնալով վերջերս Թուրքիայում անցկացուած ՏԻՄ ընտրութիւններին, նա նշեց, որ դրանք կանխորոշում են 2011թ.-ի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները: Ըստ Ա.Շաքարեանի, այդ ընտրութիւնները ցոյց տվեցին, որ Էրդողանի գլխաւորած «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը լուրջ խնդիրներ ունի, ինչը հիմնականում կապուած է տնտեսական ճգնաժամի հետ: Նրա խօսքերով, թուրքերը ցոյց տվեցին, որ ճգնաժամի պայմաններում «ոչ լաւ քաղաքականութիւն վարելու մէջ մեղադրում են Էրդողանին եւ իր կուսակցութեանը»:
  -   Քաղաքական