Հայ-թուրքական հարաբերությունները կախված չեն ո'չ Հայաստանից,<br /> ո'չ էլ Թուրքիայից,- գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը<br />


Հայ-թուրքական հարաբերությունները կախված չեն ո'չ Հայաստանից,
ո'չ էլ Թուրքիայից,- գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը

  • 02-04-2009 15:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական հարաբերությունները կախված չեն ո'չ Հայաստանից, ո'չ էլ Թուրքիայից. դրանք պայմանավորված են ավելի գլոբալ դիվանագիտական խաղով: Նման կարծիք հայտնեց ապրիլի 2-ի ասուլիսում թուրքագետ Արտակ Շաքարյանը, հավելելով, որ ներկայումս հայ-թուրքական հարաբերությունները գնում են դեպի ջերմացման, քանի որ դա ձեռնտու է եւ' ԱՄՆ-ին, եւ' Ռուսաստանին: Ա.Շաքարյանի կարծիքով, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի հետ կապված ելույթում չի արտասանի «ցեղասպանություն» բառը, սակայն փոխարենը կհասնի որոշ մեղմացումների հայ-թուրքական հարաբերություններում: Թուրքագետը առաջիկայում այնքան էլ հավանական չի համարում հայ-թուրքական սահմանի լիարժեք բացումը: Ա.Շաքարյանի խոսքերով, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում միշտ անում այնպիսի քայլեր, «որոնք կարող է հեշտությամբ ետ վերցնել, սակայն Հայաստանից փոխարենը պահանջում է այնպիսի զիջումներ, որոնցից դժվար է ետ դառնալ»: «Դատելով Թուքիայի դիվանագիտության ողջ պատմությունից, մինչեւ վերջինս հստակ չստանա ապրիլի 24-ի հաղթանակը, առաջին քայլը չի անի»,- ասաց Ա.Շաքարյանը: Անդրադառնալով վերջերս Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններին, նա նշեց, որ դրանք կանխորոշում են 2011թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ Ա.Շաքարյանի, այդ ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի, ինչը հիմնականում կապված է տնտեսական ճգնաժամի հետ: Նրա խոսքերով, թուրքերը ցույց տվեցին, որ ճգնաժամի պայմաններում «ոչ լավ քաղաքականություն վարելու մեջ մեղադրում են Էրդողանին եւ իր կուսակցությանը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play