Ոչ բաւարար եկամուտով ընտանիքները պէտք է խնայողաբար<br /> օգտագործեն գազը, էլեկտրաէներգիան եւ ջուրը,- ասում է «Բարգաւաճ<br /> Հայաստան»-ի ներկայացուցիչը<br />


Ոչ բաւարար եկամուտով ընտանիքները պէտք է խնայողաբար
օգտագործեն գազը, էլեկտրաէներգիան եւ ջուրը,- ասում է «Բարգաւաճ
Հայաստան»-ի ներկայացուցիչը

  • 02-04-2009 13:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումները պայմանաւորուած են օբյեկտիվ պատճառներով, եւ կոմունալ ծառայութիւններից այլեւս հնարաւոր չէ օգտուել աւելի էժան գներով: Այսպիսի տեսակէտ յայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան անդամ, ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջեանը ապրիլի 2-ի ասուլիսում: Նրա խօսքերով, նշուած սակագների բարձրացում թանկացումը կհանգեցնի համարեայ բոլոր ապրանքների եւ սննդամթերքի թանկացման, ինչը, սակայն, կտրուկ չի կատարուի: «Հանրութիւնը պէտք է հրաժարուի այն հոգեբանութիւնից, համաձայն որի, ինչ-որ մէկը պէտք է վճարի մեր սպառածի փոխարէն»,- ասաց Վ.Բոստանջեանը` յաւելելով, որ եթէ մինչեւ այս տարի Հայաստանը կարողացել է գազի գինը եւրոպական երկրներում ամրագրուած սակագների հետ համեմատ ցածր պահել, ապա այսօր արդէն դա անհնար է: «Ինչպե՞ս պէտք է կոմունալ վճարումները կատարեն սոցիալապէս անապահով ընտանիքները» հարցին ի պատասխան պատգամաւորը նշեց, որ ոչ բաւարար եկամուտ ունեցողները պէտք է աւելի խնայողաբար օգտագործեն գազը, հոսանքը եւ ջուրը: Այն հարցին, թէ ինչու՞ է ՀՀ-ն Թուրքիա արտահանվելիք էլեկտրաէներգիայի դիմաց սահմանում աւելի ցածր սակագին, քան սեփական սպառողների համար, Վ.Բոստանջեանը պատասխանեց, որ եթէ գոյութիւն ունի «բացասական սալդո», ապա պէտք է լինի նաեւ դրականը, այսինքն` Հայաստանի ժողովրդին մատակարարւող հոսանքը աւելի թանկ պէտք է լինի: «Դա դատապարտելի երեւոյթ չէ, աշխարհում կայ նման պրակտիկա»,- ասաց պատգամաւորը: Վ.Բոստանջեանը նշեց, որ տնտեսական դժուարութիւնները Երեւանի աւագանու առաջիկայ ընտրութիւնների համատեքստում որոշակի բացասական ազդեցութիւն կունենան քաղաքական զարգացումների վրայ: Սակայն, նրա համոզմամբ, այդ ազդեցութիւնները ծայրայեղ վատ չեն լինի:
  -   Քաղաքական