Հանրապետական պատգամաւորը հաւաստիացնում է, որ ՀՀԿ-ն երբեք<br /> անձնագրեր հաւաքելու յանձնարարութիւն իր ակտիւիստներին չի տուել<br />


Հանրապետական պատգամաւորը հաւաստիացնում է, որ ՀՀԿ-ն երբեք
անձնագրեր հաւաքելու յանձնարարութիւն իր ակտիւիստներին չի տուել

  • 31-03-2009 18:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Որեւէ ընտրութիւնների ժամանակ ՀՀԿ-ն իր ակտիւիստներին եւ համախորհներին քաղաքացիների անձնագրեր հաւաքելու կամ այլ ընտրախախտումներ կատարելու յանձնարարութիւն չի տուել եւ այս անգամ էլ չի տալու: Մարտի 31-ի ասուլիսում նման յայտարարութեամբ հանդէս եկաւ Հայաստանի Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցութեան անդամ Հերմինէ Նաղդալյանը: Նրա համոզմամբ, սեփական նախաձեռնութեամբ նման գործողութիւնների դիմելու դէպքում հանրապետականները պէտք է պատժվեն կուսակցութեան կողմից: Հանրապետական պատգամաւորի խօսքերով, Երեւանի աւագանու ընտրութիւններում բոլոր քաղաքական ուժերը պէտք է համախմբուած պայքարեն ընտրակեղծիքների դէմ: Ըստ նրա, այս հարցում ՀՀԿ-ն չափազանց շահագրգիռ է: Հ.Նաղդալյանը յայտարարեց, որ հանրապետականը չի պատրաստւում քաղաքականացնել ընտրութիւնները կամ քաղաքական նպատակներով օգտագործել իր լծակները կրթական, առողջապահական եւ այլ համակարգերում:
  -   Քաղաքական