Հանրապետական պատգամավորը հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն երբեք<br /> անձնագրեր հավաքելու հանձնարարություն իր ակտիվիստներին չի տվել<br />


Հանրապետական պատգամավորը հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն երբեք
անձնագրեր հավաքելու հանձնարարություն իր ակտիվիստներին չի տվել

  • 31-03-2009 18:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Որեւէ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն իր ակտիվիստներին եւ համախորհներին քաղաքացիների անձնագրեր հավաքելու կամ այլ ընտրախախտումներ կատարելու հանձնարարություն չի տվել եւ այս անգամ էլ չի տալու: Մարտի 31-ի ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նրա համոզմամբ, սեփական նախաձեռնությամբ նման գործողությունների դիմելու դեպքում հանրապետականները պետք է պատժվեն կուսակցության կողմից: Հանրապետական պատգամավորի խոսքերով, Երեւանի ավագանու ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբված պայքարեն ընտրակեղծիքների դեմ: Ըստ նրա, այս հարցում ՀՀԿ-ն չափազանց շահագրգիռ է: Հ.Նաղդալյանը հայտարարեց, որ հանրապետականը չի պատրաստվում քաղաքականացնել ընտրությունները կամ քաղաքական նպատակներով օգտագործել իր լծակները կրթական, առողջապահական եւ այլ համակարգերում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play