Ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, իշխանութիւններին չի մտահոգում<br /> Երեւանի քաղաքապետի պաշտօնում ըննդիմության թեկնածուի ընտրութեան<br /> հնարաւորութիւնը<br />


Ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, իշխանութիւններին չի մտահոգում
Երեւանի քաղաքապետի պաշտօնում ըննդիմության թեկնածուի ընտրութեան
հնարաւորութիւնը

  • 31-03-2009 16:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի աւագանու ընտություններում Դաշնակցութիւնը առաւել կարեւորում է ոչ այնքան ցուցակը գլխաւորող անձի, որքան ողջ ցանկի նշանակութիւնը: Ինչպէս մարտի 31-ի ասուլիսում նշեց Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցութան քարտուղար Արտիւշա Շահբազեանը, առաջին անգամ ընտրուելու է ոչ միայն Երեւանի քաղաքապետ, այլեւ մայրաքաղաքի ներկայացուցչական մարմինը հանդիսացող աւագանին: Վերջինում մեծ թւով քաղաքական ուժերի ներկայացուած լինելը կբերի ուժերի հաւասարակշռմանը, կապահովի արդիւնաւէտ աշխատանք եւ ընդհանուր վերահսկողութեան հնարաւորութիւն: «Կկարողանայ արդեօք կուսակցութիւնը 7%-ի շեմը, եթէ ցուցակը գլխաւորում է Արծուիկ Մինասեանը, որին հասարակութիւնն այդքան էլ լաւ չի ճանաչում»,- հարցին ի պատասխան Ա.Շահբազեանը նշեց, որ վերջին տարիներին դաշնակցութեան թիմից ոչ ոք այդքան ակտիւ չի եղել, որքան նա: Նրա համոզմամբ, ՀՅԴ-ի թէ' ցուցակը, եւ թէ' առաջին համարի տակ գրանցուած թեկնածուն մեծ ներուժ ունեն: Երեւանի քաղաքապետի ընտրութիւնների ժամանակ Հանրապետականի թեկնածուին աջակցութիւնը Ա.Շահբազեանը քիչ հաւանական է համարում: Ըստ նրա, կոալիցիան չի պարտաւորեցնում դրա մաս կազմող կուսակցութիւններին միմեանց կցորդը դառնալ: Կոալիցիոն կուսակցութիւնները կարող է ընտրութիւններում առանձին հանդէս գալ, քանի որ սեփական ասելիքը ունեցող քաղաքական ուժերի համար դա ինքնադրսեւորվելու առիթ է: Ըստ Ա.Շահբազեանի, այս ընտրութիւնները մի կողմից չափազանց քաղաքականացնելու, միւս կողմից` քաղաքական ասպարէզից դուրս ներկայացնելու միտում կայ: Քաղաքական կուսակցութիւնների մասնակցութիւնը, բացառապէս համամասնական ընտրակարգը, նախընտրական ծրագրերը քաղաքապետի ընտրութիւնն արդէն իսկ քաղաքական են դարձնում: Երեւանի ապագայ աւագանին չի կարող քաղաքական գործընթացներից դուրս լինել, եւ, թէեւ ոչ անմիջական, սակայն ինչ որ կերպ կդսեւորի իր վերբերմունքը երկրի համար կարեւոր հարցերի վերաբերեալ: Սակայն միեւնոյն ժամանակ, քաղաքապետի ընտրութիւնների արդիւնքում երկրում համակարգային քաղաքակն փոփոխութիւն չի սպասւում, քանի որ ընտրուած մարմինը ենթակայ կլինի վարչապետին եւ կառավարութեանը: ՀՅԴ ներկայացուցչի համոզմամբ, ընտրութիւններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը որոշակի ներկայացուած կլինեն ապագայ աւագանու կազմում: Ինչ վերաբերում է քաղաքապետին, ապա իշխանութիւններին չի մտահոգում այդ պաշտօնում ըննդիմության ներկայացուցչի յայտնուելու հնարաւորութիւնը: Անկախ նրանից, թէ ով կդառնայ քաղաքապետ, մարմինը կհամագործակցի գործադիր իշխանութեան հետ, քանի որ դժուվար է պատկերացնել, որ Երեւանի քաղաքապետարանն իրականացնի երկրի նախագահի կամ կառավարութեան քաղաքականութեանը հակասող քաղաքականութիւն: «ՀՅԴ» խմբակցութան քարտուղարը հորդորեց լրատվամիջոցներին այս ասուլիսը չհամարել կուսակցութեան մրցապայքարի մէջ մտնելու սկիզբը: Նա նշեց, որ կուսակցութեան նախընտրական շտաբի ղեկավար է նշանակուել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամյանը, իսկ նախընտրական ծրագիրը շուտով կհրապարակուի:
  -   Քաղաքական