Ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, իշխանություններին չի մտահոգում<br /> Երեւանի քաղաքապետի պաշտոնում ըննդիմության թեկնածուի ընտրության<br /> հնարավորությունը<br />


Ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, իշխանություններին չի մտահոգում
Երեւանի քաղաքապետի պաշտոնում ըննդիմության թեկնածուի ընտրության
հնարավորությունը

  • 31-03-2009 16:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի ավագանու ընտություններում Դաշնակցությունը առավել կարեւորում է ոչ այնքան ցուցակը գլխավորող անձի, որքան ողջ ցանկի նշանակությունը: Ինչպես մարտի 31-ի ասուլիսում նշեց Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցութան քարտուղար Արտյուշա Շահբազյանը, առաջին անգամ ընտրվելու է ոչ միայն Երեւանի քաղաքապետ, այլեւ մայրաքաղաքի ներկայացուցչական մարմինը հանդիսացող ավագանին: Վերջինում մեծ թվով քաղաքական ուժերի ներկայացված լինելը կբերի ուժերի հավասարակշռմանը, կապահովի արդյունավետ աշխատանք եւ ընդհանուր վերահսկողության հնարավորություն: «Կկարողանա արդյոք կուսակցությունը 7%-ի շեմը, եթե ցուցակը գլխավորում է Արծվիկ Մինասյանը, որին հասարակությունն այդքան էլ լավ չի ճանաչում»,- հարցին ի պատասխան Ա.Շահբազյանը նշեց, որ վերջին տարիներին դաշնակցության թիմից ոչ ոք այդքան ակտիվ չի եղել, որքան նա: Նրա համոզմամբ, ՀՅԴ-ի թե' ցուցակը, եւ թե' առաջին համարի տակ գրանցված թեկնածուն մեծ ներուժ ունեն: Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Հանրապետականի թեկնածուին աջակցությունը Ա.Շահբազյանը քիչ հավանական է համարում: Ըստ նրա, կոալիցիան չի պարտավորեցնում դրա մաս կազմող կուսակցություններին միմյանց կցորդը դառնալ: Կոալիցիոն կուսակցությունները կարող է ընտրություններում առանձին հանդես գալ, քանի որ սեփական ասելիքը ունեցող քաղաքական ուժերի համար դա ինքնադրսեւորվելու առիթ է: Ըստ Ա.Շահբազյանի, այս ընտրությունները մի կողմից չափազանց քաղաքականացնելու, մյուս կողմից` քաղաքական ասպարեզից դուրս ներկայացնելու միտում կա: Քաղաքական կուսակցությունների մասնակցությունը, բացառապես համամասնական ընտրակարգը, նախընտրական ծրագրերը քաղաքապետի ընտրությունն արդեն իսկ քաղաքական են դարձնում: Երեւանի ապագա ավագանին չի կարող քաղաքական գործընթացներից դուրս լինել, եւ, թեեւ ոչ անմիջական, սակայն ինչ որ կերպ կդսեւորի իր վերբերմունքը երկրի համար կարեւոր հարցերի վերաբերյալ: Սակայն միեւնույն ժամանակ, քաղաքապետի ընտրությունների արդյունքում երկրում համակարգային քաղաքակն փոփոխություն չի սպասվում, քանի որ ընտրված մարմինը ենթակա կլինի վարչապետին եւ կառավարությանը: ՀՅԴ ներկայացուցչի համոզմամբ, ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը որոշակի ներկայացված կլինեն ապագա ավագանու կազմում: Ինչ վերաբերում է քաղաքապետին, ապա իշխանություններին չի մտահոգում այդ պաշտոնում ըննդիմության ներկայացուցչի հայտնվելու հնարավորությունը: Անկախ նրանից, թե ով կդառնա քաղաքապետ, մարմինը կհամագործակցի գործադիր իշխանության հետ, քանի որ դժվար է պատկերացնել, որ Երեւանի քաղաքապետարանն իրականացնի երկրի նախագահի կամ կառավարության քաղաքականությանը հակասող քաղաքականություն: «ՀՅԴ» խմբակցութան քարտուղարը հորդորեց լրատվամիջոցներին այս ասուլիսը չհամարել կուսակցության մրցապայքարի մեջ մտնելու սկիզբը: Նա նշեց, որ կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, իսկ նախընտրական ծրագիրը շուտով կհրապարակվի:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play