«Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել 7<br /> բեռնատար վագոնների վթար<br />


«Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել 7
բեռնատար վագոնների վթար

  • 17-03-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 16-ին երեկոյեան ժամը 23:40-ին «Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել 7 բեռնատար վագոնների վթար: Վագոնները բեռնուած են եղել ոսկու հանքաքարերով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «Հարաւկովկասեան երկաթուղիներ» ընկերութեան մամլոյ ծառայութիւնից, վթարի պատճառը եղել է գծի անսարքութիւնը: Ներկայումս տեղամասում երթեւեկութիւնը կանգնեցուած է. ընթանում են վերականգողական աշխատանքներ: Ենթադրւում է, որ երթեւեկութիւնը կվերականգնուի 2 օրուայ ընթացքում: Նշուեց նաեւ, որ զոհեր չկան:
  -   Տնտեսութիւն