«Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել 7
բեռնատար վագոնների վթար
17-03-2009 17:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 16-ին երեկոյեան ժամը
23:40-ին «Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել
7 բեռնատար վագոնների վթար: Վագոնները բեռնուած են եղել ոսկու
հանքաքարերով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին
«Հարաւկովկասեան երկաթուղիներ» ընկերութեան մամլոյ ծառայութիւնից,
վթարի պատճառը եղել է գծի անսարքութիւնը: Ներկայումս տեղամասում
երթեւեկութիւնը կանգնեցուած է. ընթանում են վերականգողական
աշխատանքներ: Ենթադրւում է, որ երթեւեկութիւնը կվերականգնուի 2
օրուայ ընթացքում:
Նշուեց նաեւ, որ զոհեր չկան: