Ըստ Շեվքեթ Շայդուլինի, Հայաստանի երկաթուղու վիճակը բաւարար
է
25-02-2009 21:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօրուայ դրութեամբ
Հայաստանի երկաթուղու վիճակը գնահատւում է բաւարար: Այս մասին
փետրուարի 25-ի ասուլիսում յայտարարել է «Հարաւկովկասեան
երկաթուղիներ» ընկերութեան տնօրէն Շեվքեթ Շայդուլինը: Ըստ նրա,
«Հարաւկովկասեան երկաթուղին» այսօր համարւում է խոշորագոյն
ընկերութիւններից մէկը: Մրցակցային պայմաններում աշխատող
ընկերութեանը բաժին է ընկնում Հայաստանում տրանսպորտային
փոխադրումների 29%-ը: Շ.Շայդուլինի խօսքերով, ընկերութիւնը այսօր
աշխատում է փոխադրման պայմանների եւ որակի բարձրացման ուղղութեամբ,
նպատակ ունի վերանորոգել հին երկաթգծերը:
«Հարաւկովկասեան երկաթուղիներ»-ի տնօրէնը յայտնեց, որ
2009թ.-ին սակագների բարձրացում չի նախատեսւում: Ըստ նրա,
2008թ.-ին ընկերութիւնն աշխատել է վնասով, եւ նոյն էլ
կանխատեսւում է 2009թ.-ին, ինչը պայմանաւորուած է ներդրումներով:
Նշուեց նաեւ, որ 2009թ.-ի յունուարին ուղեւորափոխադրումների ծաւալը
կազմել է 21 հազար` 2008թ.-ի նոյն ամսուայ 10 հազարի դիմաց: