Ըստ Շեվքեթ Շայդուլինի, Հայաստանի երկաթուղու վիճակը բավարար<br /> է<br />


Ըստ Շեվքեթ Շայդուլինի, Հայաստանի երկաթուղու վիճակը բավարար
է

  • 25-02-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօրվա դրությամբ Հայաստանի երկաթուղու վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին փետրվարի 25-ի ասուլիսում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Շեվքեթ Շայդուլինը: Ըստ նրա, «Հարավկովկասյան երկաթուղին» այսօր համարվում է խոշորագույն ընկերություններից մեկը: Մրցակցային պայմաններում աշխատող ընկերությանը բաժին է ընկնում Հայաստանում տրանսպորտային փոխադրումների 29%-ը: Շ.Շայդուլինի խոսքերով, ընկերությունը այսօր աշխատում է փոխադրման պայմանների եւ որակի բարձրացման ուղղությամբ, նպատակ ունի վերանորոգել հին երկաթգծերը: «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի տնօրենը հայտնեց, որ 2009թ.-ին սակագների բարձրացում չի նախատեսվում: Ըստ նրա, 2008թ.-ին ընկերությունն աշխատել է վնասով, եւ նույն էլ կանխատեսվում է 2009թ.-ին, ինչը պայմանավորված է ներդրումներով: Նշվեց նաեւ, որ 2009թ.-ի հունվարին ուղեւորափոխադրումների ծավալը կազմել է 21 հազար` 2008թ.-ի նույն ամսվա 10 հազարի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play