Եթէ հակաճգնաժամային ծրագրերը շարունակուեն նոյն տեմպով, ապա<br /> Հայաստանը ճգնաժամից դուրս կգայ աւելի ամուր տնտեսությամբ<br />


Եթէ հակաճգնաժամային ծրագրերը շարունակուեն նոյն տեմպով, ապա
Հայաստանը ճգնաժամից դուրս կգայ աւելի ամուր տնտեսությամբ

  • 24-02-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան կողմից իրականացyող հակաճգնաժամային ծրագրերն ու վերջին օրենսդրական նախաձեռնութիւնները համարձակ են, յեղափոխական եւ լաւատեսական: Այս կարծիքը լրագրողների հետ զրոյցում յայտնեց Գործարարների եւ արդիւնաբերողների միութեան նախագահ Արսէն Ղազարեանը: Նրա խօսքերով, եթէ այդ ծրագրերը շարունակուեն նման տեմպերով եւ եթէ գործարարները վերանայեն իրենց մենեջմենթը, ապա Հայաստանը դուրս կգայ ճգնաժամից աւելի ամուր տնտեսությամբ: Անդրադառնալով որոշ արտադրատեսակների ներմուծման համար սահմանուած 15% մաքսատուրքին, Ա.Ղազարեանը նշեց, որ այն զանգվածայնորեն չի կիրառուելու բոլոր պատրաստի արտադրատեսակների համար. որոշումը վերաբերւում է ներկրւող այն ապրանքատեսակներին, որոնք հնարաւոր է Հայաստանում արտադրել եւ ապահովել ներքին շուկայի պահանջը: Դա, ըստ Ա.Ղազարեանի, արւում է յօգուտ հայրենական արտադրողի: «Սակայն, վերջիններս նաեւ պէտք է գիտակցեն, որ այդ 15%-ը փրկություն չէ մրցակցութեան մէջ. դա ընդամէնը առաջ անցնելու հնարաւորութիւն է, եւ տեղական արտադրողները պէտք է աշխատեն թէ' որակի, թէ' ինքնարժէքի, թէ' սպասարկման կուլտուրայի վրայ»,- նշեց նա: Ա.Ղազարեանի խօսքերով, արտադրութեան կազմակերպման ներուժ կայ յատկապէս սննդի վերամշակման, մեքենաշինութեան, պլաստիկի արտադրութեան եւ մի քանի այլ ճիւղերում, որոնց արտադրանք կարող է մրցունակ լինել ներկրուած ապրանքների հանդէպ: Ա.Ղազարեանը յայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարւում նաեւ օրենսդրական նոր փոփոխութիւնների ուղղութեամբ, մասնաւորապէս բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ըստ նրա, հնարաւոր է այդ ոլորտում գործող ընկերություններն ազատուեն սարքաւորումներ ներկրելիս սահմանի վրայ աւելացուած արժէքի հարկի վճարումից:
  -   Տնտեսութիւն