Եթե հակաճգնաժամային ծրագրերը շարունակվեն նույն տեմպով, ապա<br /> Հայաստանը ճգնաժամից դուրս կգա ավելի ամուր տնտեսությամբ<br />


Եթե հակաճգնաժամային ծրագրերը շարունակվեն նույն տեմպով, ապա
Հայաստանը ճգնաժամից դուրս կգա ավելի ամուր տնտեսությամբ

  • 24-02-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերն ու վերջին օրենսդրական նախաձեռնությունները համարձակ են, հեղափոխական եւ լավատեսական: Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնեց Գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով, եթե այդ ծրագրերը շարունակվեն նման տեմպերով եւ եթե գործարարները վերանայեն իրենց մենեջմենթը, ապա Հայաստանը դուրս կգա ճգնաժամից ավելի ամուր տնտեսությամբ: Անդրադառնալով որոշ արտադրատեսակների ներմուծման համար սահմանված 15% մաքսատուրքին, Ա.Ղազարյանը նշեց, որ այն զանգվածայնորեն չի կիրառվելու բոլոր պատրաստի արտադրատեսակների համար. որոշումը վերաբերվում է ներկրվող այն ապրանքատեսակներին, որոնք հնարավոր է Հայաստանում արտադրել եւ ապահովել ներքին շուկայի պահանջը: Դա, ըստ Ա.Ղազարյանի, արվում է հօգուտ հայրենական արտադրողի: «Սակայն, վերջիններս նաեւ պետք է գիտակցեն, որ այդ 15%-ը փրկություն չէ մրցակցության մեջ. դա ընդամենը առաջ անցնելու հնարավորություն է, եւ տեղական արտադրողները պետք է աշխատեն թե' որակի, թե' ինքնարժեքի, թե' սպասարկման կուլտուրայի վրա»,- նշեց նա: Ա.Ղազարյանի խոսքերով, արտադրության կազմակերպման ներուժ կա հատկապես սննդի վերամշակման, մեքենաշինության, պլաստիկի արտադրության եւ մի քանի այլ ճյուղերում, որոնց արտադրանք կարող է մրցունակ լինել ներկրված ապրանքների հանդեպ: Ա.Ղազարյանը հայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նաեւ օրենսդրական նոր փոփոխությունների ուղղությամբ, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ըստ նրա, հնարավոր է այդ ոլորտում գործող ընկերություններն ազատվեն սարքավորումներ ներկրելիս սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վճարումից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play