Հրայր Կարապետեան. «ՀՅԴ-ն պարտաւոր է մասնակցել Երեւանի<br /> քաղաքապետի ընտրութիւններին»<br />


Հրայր Կարապետեան. «ՀՅԴ-ն պարտաւոր է մասնակցել Երեւանի
քաղաքապետի ընտրութիւններին»

  • 06-02-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխոստիկանապետի սպանութիւնը հուսահատություն է առաջացնում բոլորի` եւ' պաշտօնեաների, եւ' հասարակ մարդկանց մօտ, սերմանում է նաեւ վախի մթնոլորտ: Այս կարծիքը փետրուարի 6-ի ճեպազրույցում յայտնեց Ազգային Ժողովի փոխնախագահ, «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Հրայր Կարապետեանը` համոզմունք յայտնելով, որ խնդրի երկրի նախագահի վերահսկողութեան տակ գտնուելու փաստը կազդի, որպէսզի սպանութիւնն արագ բացայայտուի: Ըստ նրա, միեւնոյն ժամանակ չպէտք է մոռանալ նաեւ նախկինում կատարուված եւ մինչ այժմ չբացահայտուած մի շարք աղմկոտ սպանութիւնների մասին: Ի պատասխան լրագրողի հարցին, թէ նման չբացահայտուած հանցագործությունների երկար շարանի առկայութեան դէպքում արդեօք գլխաւոր դատախազը չպե՞տք է հրաժարական տայ, կամ ԱԺ-ն վերանայի նրան այդ պաշտօնում իր ընտրութիւնը, Հ.Կարապետեանն ասաց, որ «ոչ միայն դատախազը, այլեւ բոլոր իրավապահ մարմինները ներկայացնողները պէտք է լուրջ եզրակացութիւններ անեն»: Հ.Կարապետեանն անդրադարձաւ նաեւ առաջին անգամ Երեւան քաղաքի աւագանու եւ ըստ այդմ քաղաքապետի ընթացիկ տարում անցկացուելիք ընտրութիւններին, նշելով, որ ՀՅԴ-ն դրանք շատ է կարեւորում: Ըստ նրա, ներկայումս նախնական քննարկումներ են ընթանում կուսակցութեան Երեւանի բոլոր կոմիտէների հետ` նրանց մօտեցումները ճշտելու համար: «Բայց, որ Դաշնակցութիւնը պարտաւոր է մասնակցել այդ ընտրութիւններին` դրանում կասկած չկայ»,- նշեց Հ.Կարապետեանը: Սակայն առայժմ որոշուած չէ, թէ ՀՅԴ-ն ընտրութիւններին կմասնակցի կուսակցութեան առանձի՞ն, թէ՞ քաղաքական կոալիցիայի միասնական ցուցակով:
  -   Քաղաքական