Հասարակութեան ներքին պառակտումը ԵԽԽՎ-ում ձայնի իրաւունքից<br /> զրկվելուց վտանգաւոր է,- համոզուած է Հմաեակ Յովհաննիսեանը<br />


Հասարակութեան ներքին պառակտումը ԵԽԽՎ-ում ձայնի իրաւունքից
զրկվելուց վտանգաւոր է,- համոզուած է Հմաեակ Յովհաննիսեանը

  • 22-01-2009 17:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում քուէարկելու իրաւունքից զրկվելու հեռանկարն իսկապէս լուրջ է, բայց երկրի համար աւելի վտանգաւոր է հասարակութեան ներքին պառակտումը»,- յունվարի 22-ի ասուլիսում նշեց Հայաստանի քաղաքագետների միութեան նախագահ Հմաեակ Յովհաննիսեանը: Նրա խօսքերով, Ղարաբաղն այսօր այլեւս չի հանդիսանում գերագոյն բարոյական արժէք ողջ հայութեան համար, ինչպէս դա 1988թ.-ին էր: «Այն ժամանակ Ղարաբաղը քննադատութեան թիրախ չէր կարող լինել. ղարաբաղցիների անգամ ամենահոռի եւ կասկածելի տեսակետները Հայստանում հանդուրժողականությամբ էին ընդունվում»,- յիշեցրեց քաղաքագէտը: Մինչդեռ ներկայումս, ըստ նրա, ընդդիմադիր թեւում կարծիքներ են հնչում, որ ղարաբաղեան հիմնախնդրի լուծումը պէտք է թողնել ղարաբաղցիներին: Ելքը ստեղծուած իրավիճակից, ինչպէս յայտարարեց Հ.Յովհաննիսեանը, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն է: Ժողովրդին, ըստ նրա, պէտք է հնարաւորութիւն տալ արտայայտել իր քաղաքական դիրոքորոշումը, քանի որ իրականում նա է ներքաղաքական դաշտի երրորդ ուժը: Հ.Յովհաննիսեանը յաւելեց, որ առկայ լարուածութիւնը թուլացնելու համար յոյժ կարեւոր է բացայայտել եւ պատասխանատւութեան ենթարկել մարտի 1-ի սպանութիւնների իրական մեղաւորներին: Նա զուգահեռներ անցկացրեց մարտի 1-ի եւ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործութեան միջեւ` ընդգծելով, որ «27-ի» դէպքից յետոյ գոնէ յանցանքի անմիջական կատարողները կանգնեցին դատարանի առջեւ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ԵԽ-ի կողմից երկակի չափանիշներ կիրառելու վերաբերեալ կարծիքներին, Հ.Յովհաննիսեանը նշեց, որ նման չափանիշներ պէտք է կիրառուեն: Նա պարզաբանեց, որ Հայաստանն առաջին քրիստոնեայ պետութիւնն է, որին ժողովրդավարական արժէքները պէտք է որ յատուկ լինեն: Իսկ Ադրբեջանն ու մահմեդական այլ երկրները, նրա բնութագրմամբ, դժուվար են ընկալում այդ արժէքները, եւ նրանց հանդէպ մօտեցումները կարող են աւելի մեղմ լինել: «Միշտ էլ հաշմանդամին, թույլին արտօնութիւններ են տրւում»,- ասաց Հ.Յովհաննիսեանը:
  -   Քաղաքական