Ըստ Գալուստ Սահակեանի, Եվրոխորհուրդը չպէտք է այնքան անլուրջ<br /> գտնուի, որ Հայաստանին փորձի յետ մղել եւրոպական արժէքներից<br />


Ըստ Գալուստ Սահակեանի, Եվրոխորհուրդը չպէտք է այնքան անլուրջ
գտնուի, որ Հայաստանին փորձի յետ մղել եւրոպական արժէքներից

  • 26-12-2008 16:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ճակատագրի բերումով այնպէս է ստացուել, որ Հայաստանի գլխին անդադար կախուած է դամոկլյան սուրը: Սակայն որեւէ մէկը չի կարող կասեցնել մեր որդեգրած ընթացքը»,- դեկտեմբերի 26-ի ասուլիսում յայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ Գալուստ Սահակեանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութեանը ձայնից զրկելու հեռանկարին: Ըստ ՀՀԿ-ական գործչի, հայ ժողովուրդը, ջարդերի ենթարկվելով մուսուլմանական աշխարհի ներկայացուցիչների կողմից, մերժել է նրանց արժէքները եւ ընտրել զարգացման եւրոպական ուղին: Այժմ, Գ.Սահակեանի խօսքերով, Եվրոխորհուրդը չպէտք է այնքան անլուրջ գտնուի, որ Հայաստանին յետ մղի եւրոպական աշխարհից եւ դրդի դէպի մուսուլմանականը: Գ.Սահակեանը յաւելեց, որ ներքաղաքական դաշտի որոշ ուժեր, որոնք տարիներ առաջ հանդէս էին գալիս Ադրբեջանի հետ «քիրվայություն» անելու օգտին, այժմ «ճնշում են գործադրում» եվրոկառույցների վրայ եւ անում են ամէն ինչ, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառուեն: Գ.Սահակեանը չյստակեցրեց, թէ որոնք են այդ ուժերը, սակայն նշեց, որ ինքը դրանց նորմալ ընդդիմություն չի համարում: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում, նրա դիտարկմամբ, չկայ այնպիսի ընդդիմություն, որի հետ պէտք է երկխոսել կամ համագործակցել: «Իհարկէ, յաճելի կլինէր, եթէ միջազգային բոլոր կառոյցներում մեզ համար միայն լաւ խօսքեր ասվեին, բայց դա չպէտք է վնասի մեր ազգային անվտանգութեանը»,- ասաց Գ.Սահակեանը: Նա յաւելեց, որ ինքը մարտի 1-ի գործով կալանաւորուածներին համարում է իր ընկերները եւ կուզենար, որ «հենց վաղը հրովարտակ արձակուէր նրանց կալանքից ազատելու մասին»: Սակայն, ՀՀԿ-ի փոխնախագահի համոզմամբ, այդ հարցը պէտք է լուծուի իրաւական հարթութեան մէջ, այլապէս նրանց ազատ արձակումը կարող է վտանգել երկիրը:
  -   Քաղաքական