Հայաստանում աւտոտրանսպորտի օգտագործումից բխող<br /> պատասխանատւութեան ապահովագրութիւնը կդառնայ պարտադիր<br />


Հայաստանում աւտոտրանսպորտի օգտագործումից բխող
պատասխանատւութեան ապահովագրութիւնը կդառնայ պարտադիր

  • 18-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը դեկտեմբերի 17-ի նիստում հաւանութիւն է տուել «Աւտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատւութեան պարտադիր ապահովագրութեան մասին» ՀՀ օրէնքի նախագծին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան, նախագծով պայմանաւորուած, հաւանութիւն է տրուել նաեւ վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում լրացումներ եւ փոփոխութիւններ, ՀՀ մաքսային օրէնսգրքում, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ու «Ապահովագրութեան եւ ապահովագրական գործունէութեան մասին» ՀՀ օրէնքներում լրացումներ, «Իրաւաբանական անձանց պետական գրանցման մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգութեան ապահովման մասին», «Աւտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ «Անհատական տուեալների մասին» ՀՀ օրէնքներում լրացում կատարելու վերաբերեալ օրէնքների նախագծերին, որոնք սահմանուած կարգով կներկայացուեն ՀՀ Ազգային Ժողով:
  -   Տնտեսութիւն