Հայաստանում ավտոտրանսպորտի օգտագործումից բխող<br /> պատասխանատվության ապահովագրությունը կդառնա պարտադիր<br />


Հայաստանում ավտոտրանսպորտի օգտագործումից բխող
պատասխանատվության ապահովագրությունը կդառնա պարտադիր

  • 18-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, նախագծով պայմանավորված, հավանություն է տրվել նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ, ՀՀ մաքսային օրենսգրքում, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ու «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play